Արտաքին 4 տարի առաջ - 21:29 29-07-2022

«‎Թուրքիան ջրի հարցը քաղաքական զենք է դարձրել»‎. իրանցի փորձագետներ

Իրանի Ալլամեհ Թաբաթաբայի համալսարանում Թեհրանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ «Թուրքիայի ամբարտակաշինության հետևանքներն Իրանի շրջակա միջավայրի անվտանգության վրա» խորագրով քննարկում են անցկացրել: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Քննարկման ընթացքում Ալլամեհ Թաբաթաբայի համալսարանի դասախոս, միջազգային հարցերով փորձագետ Էհսան Մովահեդիանը ներկայացրել է, թե Անկարան ինչ ծրագրեր է իրականացնում ամբարտակաշինության ոլորտում: Նա ընդգծել է, որ Տիգրիս, Եփրատ և Արաքս գետերի վրա ամբարտակների կառուցումն անմիջական ազդեցություն է թողնում նաև Իրանի վրա: Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Համիդ Հաքիմը նշել է, որ Թուրքիայի կողմից ամբարտակների կառուցումն ազդում է Իրանի շրջակա միջավայրի, պարենային անվտանգության,գյուղատնտեսության վրա, ինչն իր հերթին արտագաղթի, սոցիալական դժգոհության ու անհնազանդության պատճառ է դառնում:

Նա շեշտել է, որ Թուրքիան ջրի հարցը քաղաքական զենք է դաձրել և Իրանի, Իրաքի, Սիրիայի, Հայաստանի դեմ որպես ճնշման լծակ է օգտագործում: «Ներկայումս Թուրքիան այնպես է արել, որ մենք Իրանի ներսում ջրի համար պայքարի ականատես ենք լինում, և դա պայմանավորված է նրանով, որ Իլիսուի և Աթաթուրքի ամբարտակների ջրառի հզորությունն ավելի մեծ է, քան Իրանում կառուցված բոլոր ամբարտակների հզորությունը»,- նշել է Համիդը։

Միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Փույան Բերլիանն էլ շեշտել է, որ իր քաղաքականությամբ Թուրքիան մի շարք միջազգային պարտավորություններ է խախտել: Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ Անկարայի կողմից ամարտակներ կառուցելու քաղաքականության դեմ պետք է պայքարել գործնականում, և ոչ թե միայն խոսելով: Ընդգծվել է ջրային ռեսուրսների կառավարման հարցում տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին