Ներքին 4 տարի առաջ - 16:19 29-07-2022

Գործադիր իշխանությունը Չալաբյանի համար կալանք է «պատվիրել». Ռաֆֆի Ասլանյան

Փաստաբան Ռաֆֆի Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վերջին ամիսների գործնական աշխատանքում դատական նիստերը հետաձգվում են առնվազն մեկ-երկու ամսով, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ նույնիսկ երեք-չորս ամսով՝ խիստ ծանրաբեռնվածության վկայակոչմամբ։ Մինչդեռ, Ավետիք Չալաբյանի առողջական վիճակով պայմանավորված՝ դատական նիստն այսօր հետաձգվեց ընդամենը կես աշխատանքային օրով։ Կարծում եմ, որ պատճառը բոլորին է պարզ, գործադիր իշխանությունը ամբաստանյալի համար կալանք է «պատվիրել»։ Այսքանից հետո դեռ կան տգետներ, ովքեր իրենց նմաններին փորձում են համոզել, թե իբրև ՀՀ իշխանությունը խրախուսում է անկախ դատական համակարգի գոյությունը, իրավապահ մարմինների և դատարանների աշխատանքին չի միջամտում»։