Ներքին 4 տարի առաջ - 15:23 29-07-2022

Ամենահաճելին՝ նվեր ստացա իմ սիրելի Արցախի ևս մեկ դրոշ. Սինանյանը՝ Կիպրոսում ՀՅԴ-ականների հետ միջադեպի մասին

Երեկ Կիպրոսի ՀՅԴ կենտրոնական կոմիտեն հայտարարություն էր տարածել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի` Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին մասնակցության կապակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Հայտարարության մեջ ձեզ բոլորիդ հայտնի մեղադրանքներն ու պիտակավորումներն էին։ Դա խնդիր չէ։ Կիպրոսը ազատ երկիր է, ինչպես նաև Հայաստանը` 2018 թվականի մայիսի 8֊ից ի վեր։ Սակայն այս պարոնները չեն կարողանում դիմանալ շոու անելու գայթակղությանը։ Այսօր օդանավակայան մեկնելուց առաջ, նախաճաշելիս, սեղանիս մոտեցան երեք մարդ, որոնցից մեկը տեսախցիկով, և առանց բարևելու, առանց ներկայանալու սկսեցին իրենց շոուն։ Մնացածը կտեսնեք իրենց կողմից նկարահանած տեսանյութում։ Հուսամ` այս անգամ չեն խմբագրի։

Լավ, բայց ինչո՞ւ այս ամենը չանել քաղաքակիրթ ձևով, ինչո՞ւ գաղտագողի, առանց թույլտվության ներթափանցել հյուրանոցի ճաշարան և դարանակալ հանցագործի պես գործել։ Չհասկացա՞ն, որ այս գործելաոճը նողկալի է, և մերժվում է հայ ազգի կողմից։
Ինչևէ. ամենահաճելին`նվեր ստացա իմ սիրելի Արցախի ևս մեկ դրոշ։ Շնորհակալ լինելով` ստիպված էի պարոններին տեղեկացնել, որ Արցախի դրոշը իմ գրասեղանից անբաժան է։
PS. Խոստանում եմ շուտով վերադառնալ»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում