Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:25 29-07-2022

Արցախի դրոշն իմ սեղանին միշտ դրված է. Զարեհ Սինանյանն՝ իրեն Արցախի դրոշը տված կիպրոսահայերին

ՀՅԴ–ականներ Հակոբ Ղազանջյանն ու Կարեն Ղազանջյանը Կիպրոսում մոտեցել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Վերջինս նրանց հրավիրել է նստել և զրուցել, սակայն ՀՅԴ–ականներն ասել են, որ նրա հետ զրուցելու չեն գնացել։
Զարեհ Սինանյանը նախ նրանց մեղադրել է շոու անելու մեջ, սակայն ՀՅԴ–ական գործիչները նրան հանձնել են Արցախի դրոշը և ասել, որ այն փակցնի իր պատին։
Ի պատասխան Զարեհ Սինանյանն ասում է․«Արցախի դրոշն իմ սեղանին միշտ դրված է, ձեր հայտարարության մեջ, ներեցեք, անամոթ ստեր կան, որ ես Արցախծի դեմ եմ պայքարում, դուք երևի չգիտեք, թե ես ով եմ»։

Ավելի ուշ միջադեպին անդրադարձել և իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Զարեհ Սինանյանը։ Նա նշել էր. «ամենահաճելին`նվեր ստացա իմ սիրելի Արցախի ևս մեկ դրոշ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ