Երևան +13°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:47 16-05-2023

Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Գերմանիայում էր․ նա ամփոփել է իր այցը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մայիսի 7-15-ը աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայում:

Մյունխենում Զարեհ Սինանյանը հանդիպել է Բավարիայի հայ հայրենակցական միության ատենապետ Անի Թելեանի և մի շարք այլ ներկայացուցիչների հետ։ Գլխավոր հանձնակատարը շրջայց է կատարել միության շենքում, հանդիպել է նաև միության ներքո գործող Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի ուսուցչական կազմի հետ։

«Անուշ» պարի և մշակույթի կենտրոնում հանդիպում է ընթացել կենտրոնի ղեկավար Անուշ Չախալյանի և անդամների հետ։ Այնուհետ Գլխավոր հանձնակատարը մասնակցել է Մյունխենի հայ տիկնանց ասոցիացիայի կողմից կազմակերպված երեկոյին:

Առանձին հանդիպում է տեղի ունեցել Մյունխենի հայ համայնքում գործող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկման թեմաները հիմնականում առնչվել են Հայաստան֊սփյուռք գործակցությանը, ռազմավարությանը, հայրենադարձության գործընթացին և առկա խնդիրներին:

Ուսուցիչների կողմից բարձրացվել են սփյուռքի մեկօրյա դպրոցների համար դասագրքերի տրամադրմանը և առաքմանը, միջին և բարձր դասարանների և նախադպրոցական տարիքի երեխաների համար մի շարք ուսումնական և ուսումնաօժանդակ նոր և արդի նյութերի տպագրմանը, ուսուցիչների վերապատրաստման առկա և առցանց ձևաչափերին վերաբերող հարցեր և խնդիրներ։ Ծավալուն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ներդրումային քաղաքականությանը և սփյուռքի պարտատոմսերի թողարկման հնարավորություններին։

Քյոլնում Գլխավոր հանձնակատարը այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի առաջնորդարան և հանդիպել Գերմանահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Սերովբէ եպիսկոպոս Իսախանյանի, Քյոլնի և շրջակայքի ծխական քահանա Տեր Վահրիճ Բաղդասարյանի և թեմական խորհրդի անդամների հետ, այնուհետ շրջել Քյոլնի Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցում:

Քյոլնի և մոտակա բնակավայրերի հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը նշել է, որ գերմանահայ համայնքը ոչ միայն ակտիվ է տեղում և ներգրավվածություն ունի Գերմանիայի հասարարական կյանքի տարբեր ոլորտներում, այլև ակտիվորեն մասնակցում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի բոլոր ծրագրերին:

Քյոլնի քաղաքապետ Հենրիետ Ռեկերի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Քյոլնի հայկական համայնքին: Գլխավոր հանձնակատարը հատկապես կարևորել է հայերենի պահպանման հարցը և դիմել քաղաքապետին՝ քննարկելու Քյոլնի հանրային դպրոցներում սովորող հայազգի դպրոցականների համար հայերենի դասաժամի ներառման հնարավորությունը։

Բեռլինում հանդիպում է տեղի ունեցել հայկական կառույցների ներկայացուցիչների և համայնքում ակտիվ գործունեություն ծավալող մի շարք անհատների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում Հայաստանի զարգացման գործում հայկական սփյուռքի ներգրավման և, մասնավորապես, երիտասարդ մասնագետների ներուժի լավագույնս օգտագործման հնարավորությունները։

Համբուրգում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Համբուրգի հայ համայնք 1965» կազմակերպության սրահում հանդիպել է Համբուրգում գործող հայկական կառույցների ներկայացուցիչների և հայազգի մի շարք անհատների հետ: Գլխավոր հանձնակատարը մանրամասնորեն ներկայացրել է 2019 թվականից ի վեր գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքները, ծրագրերը, հայրենադարձության գործընթացը, Հայաստան-սփյուռք հարաբերությունների ներկայիս իրավիճակը, սփյուռքի ներուժի ներգրավմանն ուղղված նախաձեռնությունները։

Գլխավոր հանձնակատարը հորդորել է համայնքի երիտասարդներին մասնակցել օգոստոսին Հայաստանում կայանալիք Ազգային երիտասարդական համաժողովին և Համահայկական 8-րդ խաղերին։ Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։

Հարցերը հիմնականում վերաբերել են սփյուռքի դպրոցներին դասագրքերի տրամադրմանը, ուսուցիչների վերապատրաստմանը և ընդհանուր մեթոդաբանության խնդիրներին, հայրենադարձությանը, Հայաստանի և Արցախի մարտահրավերներին, զինվորական ծառայությանը, սփյուռքում հայկական ինքնության պահպաման դժվարություններին։

«Մանթաշյանց» գործարար ակումբի և Հայկական բիզնես ցանցի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստանում ներդրումային քաղաքականության և հնարավորությունների մասին:

Գլխավոր հանձնակատարը այցելել է նաև «Համբուրգի հայ համայնք 1965» կազմակերպության դպրոց, որտեղ գործում է նաև հայկական պարախումբ և երգչախումբ։ Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել դպրոցի և մշակութային խմբերի գործունեությանն ու առկա խնդիրներին։
adv_banner

Ամենից շատ դիտված

09:12 Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խորը աշուն․ Գագիկ Սուրենյան
15:20 41 տարեկան էր, 2 երեխաների հայր․ դաժան ծեծից մահացած՝ պատերազմի մասնակցին հուղարկավորեցին
12:35 Սպանություն՝ Իսակովի պողոտայում. հայտնաբերվել են տղամարդու դի, արնանման հետքեր և հանցագործության գործիք դանակը. shamshyan.com
23:20 Արտակարգ դեպք՝ Երևանում. «Երևան սիթի» ցանցի տնօրենը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
18:00 Զորամասում հրազենից մահացած զինծառայողի մարմինը հասավ գյուղ
11:21 Երևանում 48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատին․ կան վիրավորներ
09:19 Հանրապետության հրապարակը՝ հիմա. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
10:48 «Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանության սպան փորձել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել կանադացու նկատմամբ. shamshyan.com
08:45 Լույս չի լինի Երևանի և մարզերի հետևյալ հասցեներում
13:00 Տիեզերքում այլևս մենակ չենք․ այլմոլորակայինների գոյությունն ապացուցվում է