Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:51 29-07-2022

Փաստաթղթի առանցքում մարդկային կապիտալի շարունակական զարգացման ապահովումն է՝ մրցունակության բարձրացման. նախարար


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը, որի օրակարգում Սոցիալական բարեկեցության 2022-2026 թթ․ ռազմավարությունն էր։

Ընդգծելով խորհրդի անդամ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների և անհատների հետ ոլորտային փաստաթղթի քննարկման կարևորությունը՝ նախարարը նշել է, որ վերջիններիս կողմից ներկայացվող առաջարկներն ու դիտարկումները հնարավորություն կտան նախատեսվող բարեփոխումները դարձնել առավել կառուցողական և արդյունավետ։ Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ սոցիալական պաշտպանության ոլորտի այս կարևոր փաստաթղթի առանցքում մարդկային կապիտալի շարունակական զարգացման ապահովումն է՝ մրցունակության բարձրացման, մասնագիտական ներուժի իրացման ու ընտանիքի բարեկեցության ապահովման միջոցով։

Ինչպես տեղեկացրին նախարարությունից, նիստի ընթացքում ԱՍՀ նախարարի խորհրդական Վիկտորյա Այդինյանը ներկայացրել է ռազմավարության տեսլականը, գերակայություններն ու նպատակներն, առաջարկվող բարեփոխումների հիմնարար սկզբունքներն, ինչպես նաև հիմնախնդիրների լուծման ճանապարհներն ու ակնկալվող արդյունքները։
Ռազմավարության ներկայացումից հետո աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի նոր նախաձեռնություններին, օրենսդրական փոփոխություններին ու ոլորտային ծրագրերին են անդրադարձել նաև նախարարի տեղակալները։ Նրանք մանրամասնել են աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, սոցիալական աջակցության և մի շարք այլ ոլորտներում նախատեսվող ծրագրերը։
Խորհրդի անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում քննարկվել են նաև տարեցների և երեխաների հիմնախնդիրներին, անկախ կյանքի կենտրոնների ստեղծմանը, զբաղվածության ապահովման ծրագրերին, սոցիալական շտապօգնության ծրագրի գործարկմանն առնչվող մի շարք հարցեր։ Վերջիններս ներկայացրել են առաջարկներ և դիտարկումներ՝ ռազմավարության գործողությունների իրականացման ժամանակացույցի, տարածաշրջանային բաշխվածության, միջգերատեսչական և մասնավոր սեկտորի հետ համագործակցության, աշխատանքային անվտանգ պայմանների ապահովման, կյանքի դժվարին իրավիճակում հայտված անձանց մատուցվող ծառայությունների և այլնի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր