Ներքին 4 տարի առաջ - 12:26 29-07-2022

Մարգարյան ծննդատունը հյուրանոց կդառնա, իսկ պետությունը վարձավճար կտա «Դավիդյանց լաբորատորիաներին»

Oragir.news-ի տեղեկություններով, Մարգարյան ծննդատունը մոտ ապագայում կվերածվի հյուրանոցի։
Դեռևս փետրվարին էինք գրել, որ Մարգարյան ծննդատան և Թիվ 2 պոլիկլինիկայի շենքերը պետության կողմից վաճառվել են «Դավիդյանց լաբարատորիաներին»։

Մեզ հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ իրենք ձեռք են բերել ծննդատունը, «Դավիդյանց լաբորատորիաների» տնօրեն Աշոտ Դավիդյանցը պատասխանել էր․ ««Դավիդյանց լաբորատորիաները» չեն գնել, գնել են գնորդ մարդիկ»։

Հարցրել էինք՝ ովքե՞ր կոնկրետ, գնորդները իր հետ կապ ունե՞ն։ «Կապ ունեն, իրենք նաև «Դավիդյանց լաբորատորիաների» համահիմնադիր են, բայց «Դավիդյանց լաբորատորիաները», որին ես էլ ունեմ մասնակցություն սեփականատիրության մեջ, այդ գործարքի մեջ չկա»։

Լավատեղյակ աղբյուրները մեզ հայտնում են, որ «Դավիդյանց լաբորատորիաները» որոշել են վաճառել Մարգարյան ծննդատունը, իսկ գնորդը Գագիկ Ծառուկյանն է․ վերջինս պատրաստվում է հիվանդանոցի փոխարեն հյուրանոց կառուցել։ Այս տեղեկությամբ, ամբողջական է դառնում Աշոտ Դավիդյանցի՝ մեզ տված պատասխանը, քանի որ պարզ է դառնում, որ ի սկզբանե Մարգարյան հիվանդանոցը չի դիտարկվել որպես բժշկական կենտրոն շահագործելու գաղափարը, այլ միայն հասարակական աղմուկից խուսափելու համար է ձևականորեն վաճառվել «Դավիդյանց լաբորատորիաներին»։

Ինչ վերաբերում է տարածքում գործող թիվ 2 պոլիկլինիկային, ապա այն կշարունակի գործել, սակայն տարածքի համար պետությունը վարձ կվճարի «Դավիդյանց լաբորատորիաներին»։
Սակայն պոլիկլինիկայի աշխատակիցները, չնայած նրան, որ պետությունը շարունակելու է նրանց աշխատավայրի համար վճարել, շենքի նոր սեփականատերերի կողմից տեղեկացվել են, որ օգոստոսի ընթացքում պետք է փոխեն աշխատասենյակները․մուտքի մոտ գտնվող և հարմարավետ սենյակները փոխանցվելու են «Դավիդյանց լաբորատորիաների» աշխատակազմին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում