Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:29 28-07-2022

5 բժշկական կենտրոններ կկառուցվեն ու կվերակառուցվեն. ԱՆ-ին 851 մլն դրամ հատկացվեց

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստում ասաց, որ գումարն ուղղվելու է 5 բժշկական կենտրոնների վերակառուցմանն ու կառուցմանը, ինչպես նաև 1 ԲԿ-ի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթի նախապատրաստմանը: Նիստի ընթացքում որոշում կայացվեց վերաբաշխում կատարել 2022 թվականի տարեկան բյուջեի կապիտալ ծախսերում ու բժշկական հաստատությունների կառուցման ու վերակառուցման համար Առողջապահության նախարարությանը հատկացնել 851 միլիոն դրամ:

«Կապիտալ հիմնանորոգվելու են Ինֆեկցիոն հիվանդություննեի ազգային կենտրոնը (163 մահճակալ, որից 6-ը վերակենդանացման), Վաղարշապատի հիվանդանոցը (90 մահճկալ, որից 8-ը՝ վերակենդանացման), Աշտարակի հիվանդանոցը (32 մահճակալ, որից 3 վերակենդանացման), Արտաշատի ԲԿ-ի պոլիկլինիկայի մասնաշենքը, ինչպես նաև Տաշիրի ու Կոտայքի «Նաիրի» ԲԿ-ների համար կառուցվելու են լրիվ նոր շենքեր համապատասխանաբար 30 եւ 25 մահճակալային ֆոնդով: Բացի այդ, կազմվելու է Արթիկի ԲԿ-ի նոր մասնաշենքի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթը:

«Բոլոր ԲԿ-ները հագեցվելու են անհրաժեշտ նոր սարքավորումներով ու գույքով», - ասաց Ավանեսյանը», - ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում