Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 00:34 28-07-2022

Մինչև 1,6 մլն դրամ բիզնես դրամաշնորհ՝ 300 նպաստառու ընտանիքի համար

Ընտանիքների կենսամակարդակի բարձրացման նպաստների համակարգում ընդգրկված անձանց համար իրականացվում է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը, որով վերջիններիս հնարավորություն է տրվում անապահովության նպաստի կախյալությունից անցում կատարել ձեռնարկատիրական գործունեության։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ բազմափուլ ընտրություն անցած ընտանիքներից մի խմբի հետ արդեն իսկ կնքվել են մինչև 1,6 մլն դրամաշնորհ տրամադրելու պայմանագրեր։ Այդ գումարով ընտանիքները կստեղծեն սեփական բիզնեսն՝ իրենց կողմից մշակված ծրագրերի հիման վրա։ Մինչ այդ ընտանիքները մասնակցել են դասընթացների, ձեռք են բերել բիզնեսի կառավարման հմտություններ. վերջիններս նախնական փուլում ընտրվել են Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների և զբաղվածության մասնագետների կողմից՝ հաշվի առնելով ընտանիքի նպաստ համակարգում գրանցված լինելը (28 և ավելի միավոր), 3 և ավելի երեխա կամ մինչև 5 տարեկան երեխա։ Դասընթացներին մասնակցել են Հայաստանի հինգ մարզերից (Արարատ, Արմավիր, Կոտայք, Շիրակ, Լոռի) շուրջ 700 ընտանիք, որոնցից դրամաշնորհ կստանա 300-ը։

16 ընտանիքի հետ պայմանագրերի ստորագրման պաշտոնական արարողությանը մասնակցել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։

Ընդգծելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների կայուն զբաղվածության ապահովման կարևորությունն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շեշտել է նմանօրինակ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը․ «Մեր նպատակն է զբաղվածության ապահովման արդյունավետ ծրագրերի միջոցով մոտիվացնել քաղաքացիներին, խրախուսել և ամուր հիմքեր ստեղծել, որպեսզի ինքնուրույն կարողանան հաղթահարել սոցիալական դժվարություններն ու փոխեն իրենց կյանքը։ Ուրախ եմ, որ կառավարության այս առանցքային բարեփոխման առաջին պիլոտային ծրագրի արդյունքում մասնակիցներին հնարավորություն տրվեց սովորել նոր հմտություններ, ստանալ անհրաժեշտ գիտելիք և գործուն քայլեր ձեռնարկել՝ տնտեսապես կայուն ընտանիքներ ունենալու ուղղությամբ»։

Մասնակիցներին հայերեն լեզվով ողջունել է նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման՝ իր ուրախությունը հայտնելով միջոցառման բարեհաջող իրականացման վերաբերյալ․ «Ճապոնիայի կառավարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում այնպիսի նախագծերը, որոնք նպատակ ունեն մարդկային կապիտալի հզորացման միջոցով նպաստել Հայաստանում տնտեսական զարգացմանը»։

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը ևս կարևորել է ծրագիրը՝ նշելով․ «300 շահառու ընտանիք ձեռք է բերում բիզնեսի վերաբերյալ մի շարք հմտություններ և գիտելիք՝ դասընթացավարների ուսուցմամբ և սոցիալական աշխատողների ամենօրյա աջակցությամբ»։

Նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, շնորհավորելով մասնակիցներին, ընդգծել է նաև Միասնական սոցիալական ծառայության դերը՝ նշելով, որ այս և համանման ծրագրերի միջոցով սոցիալական աշխատողների ու զբաղվածության մասնագետների դերակատարումները կապակցվում են միմյանց հետ։

Շնորհավորելով շահառուներին և ներկաներին բիզնես դրամաշնորհների տրամադրման ակտիվ փուլի մեկնարկի կապակցությամբ՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը շեշտել է․ «Ծրագրի մեկնարկը անցավ մեծ փորձություններով՝ կորոնավիրուսի համավարակ, պատերազմ և, այդուհանդերձ, մեկտեղելով ուժերը, մենք կարողացանք ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների համար իրագործել եզակի հնարավորություն ընձեռող այս ծրագիրն՝ աջակցելով նրանց սեփական ուժերով ստեղծել փոքրիկ բիզնես, եկամտի աղբյուր»։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործընկերությամբ, Համաշխարհային բանկի համակարգմամբ՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի միջոցով)։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի