Ներքին 4 տարի առաջ - 19:46 27-07-2022

Պարեկները 17-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ են հայտնաբերել

Հուլիսի 21-ին, առավոտյան ժամը 5-ին, պարեկային ծառայության առաջին գումարտակի երկրորդ վաշտի ոստիկանները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Պարույր Սևակի փողոցում ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ, 17-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչներ: Նա հայտնել է, որ թմրամիջոցն իրենն է, կանեփը քաղել էր Գառնիի մոտակայքի հողատարածքից:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը