Ներքին 4 տարի առաջ - 22:51 26-07-2022

ԿԳՄՍՆ-ում քննարկել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարին առնչվող հարցեր

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կազմակերպման հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի անցկացմանն առնչվող հարցերը: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչությունից:

Խորհրդակցությանը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը, մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գեորգի Այվազյանը, Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Հովսեփ Մեսրոպյանը, ինչպես նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Մրցաշարը կանցկացվի 2022 թվականի օգոստոսի 23-ին, Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքին հարակից լողափնյա տարածքում:

Մրցաշարի մասնակիցները մրցավայր կտեղափոխվեն ավտոբուսներով: Մրցաշարի ընթացքում կաշխատեն շտապօգնության մեքենաներ, կգործի նաև բուժկետ՝ անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնությունն ապահովելու նպատակով:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև մրցաշարի ամբողջ ընթացքում Սևանա լճում ջրափրկարարների և մոտորանավակների առկայության անհրաժեշտությունը: Հանձնաժողովի անդամները պայմանավորվել են առաջիկա օրերին ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքին հարակից լողափնյա տարածք այցելելու և տեղում ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ, որին կմասնակցի նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը: ԱԻՆ մասնագետներն ուսումնասիրություններ պետք է կատարեն նաև Սևանա լճի հատակում:

Ոստիկանության գնդապետ Գեորգի Այվազյանը հավաստիացրել է, որ անվտանգության ապահովման հետ կապված որևէ խնդիր չի լինի. ամեն ինչ կարվի մրցաշարը հավուր պատշաճի անցկացնելու համար:

Կարևորվել է նաև հեռարձակման ապահովման հարցը: Կազմակերպչական հարցերով զբաղվող ընկերության ներկայացուցիչն ընդգծել է՝ այդ և կազմակերպչական մյուս հարցերով աշխատանքները սահուն են ընթանում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ փոփոխություն էր տեղի ունեցել նաև մրցաշարի հաղթողների պարգևատրման կարգում: Ըստ այդմ՝ դրամական մրցանակներ են նախատեսված 1-ից 10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար:

Դրամական պարգևներ երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն, ծախսերը կատարվում են ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով`
1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թթ.) կանայք, 18-ից 40 տարեկան (1982-2004 թթ.) տղամարդիկ,
2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից (1986 թ. ծնված) բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից (1981 թ. ծնված) բարձր տարիքի տղամարդիկ:
Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում