Ավելին 4 տարի առաջ - 13:47 23-07-2022

ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռն օվկիանոսն է ընկել

2022 թվականի հուլիսի 22-ին Կալիֆոռնիայի հարավում թեթև ինքնաթիռն ընկել է օվկիանոսը, օդաչուն փրկվել է, հայտնում է Fox News-ը։
Վթարը տեղի է ունեցել ժամը 13:30-ի սահմաններում, երբ լողափում անցկացվում էր Կալիֆորնիայի փրկարարների սերֆինգի ասոցիացիայի պատանեկան առաջնությունը: Միջադեպը տեղի է ունեցել ընդմիջման ժամանակ, ուստի օվկիանոսում մարդ չի եղել։

Փրկարարները և որոշ հանգստացողներ լողացել են դեպի ինքնաթիռը, որպեսզի օգնեն օդաչուին դուրս գալ: Միջադեպի հետևանքով տղամարդը չի տուժել։

Հաղորդվում է, որ ինքնաթիռը լողափի վրայով թռել է պաստառով։

Վթարի պատճառները հայտնի չեն։ Թեթև շարժիչով ինքնաթիռը գործնականում չի տուժել, այն ժամանակավորապես մնացել է ափին։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը