Ավելին 4 տարի առաջ - 23:57 21-07-2022

84-ամյա Ջեյն Ֆոնդան պատմել է մեծ տարիքում սեքսի առավելությունների մասին


84-ամյա ամերիկացի դերասանուհի և «աէրոբիկայի թագուհի» Ջեյն Ֆոնդան բացատրել է, թե ինչու է սեքսը տարիքի հետ միայն լավանում։ Այս մասին հայտնում է ET Online-ը։

Ջեյն Ֆոնդան հարցազրույց է տվել Էնդի Քոհենի ռադիոհաղորդմանը, որտեղ նա շոշափել է մի քանի անձնական թեմաներ։ Մասնավորապես, դերասանուհին պատմել է, թե ինչու են ինտիմ հարաբերությունները տարիների ընթացքում միայն լավանում։

«Ինձ թվում է, որ տարիքի հետ կանայք այլեւս չեն վախենում խոսել իրենց ցանկությունների մասին։ Գիտե՞ք, մենք այնքան ժամանակ ենք վատնում միայն այն պատճառով, որ չենք ուզում ուղղակիորեն ասել. «Սպասիր մի րոպե, սպասիր, ոչ, ոչ, դանդաղ: Եվ մի փոքր դեպի ձախ»: Դե, հասկանում եք, մենք երբեք ցանկություն չունենք դա ասելու: Բայց երբ մեծանում ես, արդեն մտածում ես. «Դե, ոչ, ես գիտեմ, թե ինչ եմ ուզում, տուր ինձ այն, ինչ ուզում եմ», - բացատրել է «աերոբիկայի թագուհին»:

Ջեյն Ֆոնդան ներկայումս նկարահանվում է միանգամից մի քանի նախագծերում, այդ թվում «Գրքային ակումբ» կատակերգության շարունակությունում, չորս տարեց կանանց մասին, որոնք կարդացել են «Մոխրագույնի հիսուն երանգները» և ակտիվ սեռական կյանք են վարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում