Առաջին անգամ երգիչ Սուպեր Սաքոն Երևանում մենահամերգ տվեց։ Բացառիկ լուսային ու ձայնային հրավառության ներքո տեղի ունեցավ համերգային շոու ծրագիր, որին մասնակցեց ԱՄՆ-ից ժամանած Օֆին, Սուրոն, Սաշը, DJ Sanmy flash-ը, Երևանից՝ երգիչ Սարո Թովմասյանը, Սպիտակցի Հայկոն, Օկսի Ավդալյանը, որոնց հետ Սուպեր Սաքոն հանդես եկավ զուգերգերով։
Oragir.news-ը քաղաքացիներից հարցրեց, թե ինչ տպավորություններ ունեն համերգից.
«Հրաշալի էր, տպավորված ենք»։
«Ամեն ինչ անցավ բարձր մակարդակով»։
«Լավ էր, բայց համերգից հետո էս աղբը գոնե մաքրեն շուտ»։