Միտք Ներքին 4 տարի առաջ - 19:58 20-07-2022

Արդյոք հույս կա՞, որ Նիկոլը կգնա

Ընդդիմությունը հիմա էլ սպասում է թեժ աշնանը։ Մամուլում այսօր գրվել էր, թե ընդդիմադիրները ակտիվանալու են աշնանը և նոր թափով սկսեն պայքարը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

Սա, կարծում ենք, ընդամենը և ցավոք սրտի մի նոր սպասում առաջացնելու համար է հայտարարվում կամ մամուլով «սլիվ» արվում։ Սա անում են, որ մեղմեն շոգերի պատճառով հանրահավքը հետաձգելու վերաբերյալ ընդդիմության նկատմամբ ծավալվող սռաչը։

Իսկ իրականում, գնահատելով և վերլուծելով առկա իրավիճակը, կարող ենք գրեթե միանշանակ պնդել, որ ո՛չ թեժ աշնանը, ո՛չ ցուրտ ձմռանը, ո՛չ էլ հերթական շոգ ամռանը Հայաստանի ներքաղաքական կյանքում առանձնապես նշանակալի փոփոխություններ տեղի չեն ունենալու։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը չի հեռանալու։ Եւ սրա մասին պետք է ուղիղ ասել՝ առանց վարանելու և առանց մարդկանց մեջ զուր հույսեր արթնացնելու։ Չհեռանալու համար բազմաթիվ պատճառներ կարող ենք բերել՝ աշխարհաքաղաքականից մինչև ներքաղաքական։ Բայց կարելի է ուղղակի մեկ բառով ասել, թե ինչու է նա մնալու․ որովհետև մենք այդպես ենք ուզում։ Մենքը դուք եք, մենք, ընդդիմությունը, մի քիչ էլ Ռուսաստանը, Արևմուտքը, եթե մի քիչ էլ ընդլայնենք «մենքի» շրջագիծը, ապա նաև մեր հարևան Թուրքիան ու Ադրբեջանը, մեր սահմանների մասին անհանգստացող Իրանն էլ՝ վրադիր։

Սա շատ լավ գիտակցում է նաև ընդդիմությունը։ Ուզում է՝ օրը երեք անգամ միտինգ անեն՝ նախաշաճին, ճաշին և ընթրիքից առաջ, միևնույնն է, Նիկոլը չի հեռանալու, քանի որ չենք ուզում, որ հեռանա։ Իսկ չենք ուզում հեռանա, որովհետև մեկ տարի առաջ մենք ուզում էինք կամ ուզեցինք, որ մնա։ Ու մնաց։ Հիմա որտեղի՞ց ենք որոշել, որ պիտի ուզենք, որ գնա։ Ի՞նչ է փոխվել մեր երկրում կամ ի՞նչ է տեղի ունեցել, որը նախկինում չկար ու այսօր պիտի մեզ ստիպի հեռացնել ՆիկոլիՆ։ Ոչինչ։ Դեռ մի բան էլ՝ այն, ինչ կարող էր ավելի շուտ տեղի ունենալ, դեռ տեղի չի ունեցել և դեռ ձգձգվում է։ Այսինքն՝ դեռ Նիկոլը մնում է, որ իրականացնի այն, ինչի համար իբրև թե պետք է նրան հեռացնեինք։ Իրականացնելուց հետո ևս նա չի գնալու, որովհետև դրանից հետո նրա գնալն այլևս ոչ մեկին հետաքրքիր չի լինելու։ Եթե ավելի անկեղծ լինենք, իր առաքելությունն ավարտելուց հետո եթե Նիկոլը գնա, հետո ոչ մեկին ձեռք չի տալու, որ գա ու նստի նրա տեղը։ Այնպես որ, որևէ լուրջ փոփոխության ակնկալիք մի ունեցեք, եթե ինչ-որ հրաշքով բեկում չմտցվի և չնախատեսված, ոչ օրդինար ճանապարհով փոփոխություն տեղի չունենա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը