Արտաքին 4 տարի առաջ - 14:38 20-07-2022

Boeing-ը որոշել է առաջիկա 20 տարիներին ինքնաթիռներ չմատակարարել ՌԴ

Ամերիկյան ավիաշինական Boeing կոնցեռնը որոշել է առաջիկա 20 տարիներին հրաժարվել ռուսական շուկա իր ինքնաթիռների մատակարարումից։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը։

Boeing-ը, կոմերցիոն շուկայի տարեկան երկարաժամկետ կանխատեսմամբ, առաջիկա 20 տարիներին, այսինքն՝ մինչև 2041 թվականը, չի ակնկալում Ռուսաստան ինքնաթիռների ինչ-որ մատակարարում։ Մինչ այս նախատեսվում էր նշված ժամանակահատվածում մատակարարել 1,5 հազար ինքնաթիռ։ Համաշխարհային շուկայի գլոբալ կանխատեսումը կրճատվել է 5%-ով նախորդ տարվա կանխատեսումների համեմատ՝ հասնելով 41,1 հազար նոր ինքնաթիռի։ Ընդ որում, այս գումարից մոտ 8,5 հազար ինքնաթիռ կուղարկվի Չինաստան։

Փորձագետները համակարծիք են, որ ռուսական շուկայից դուրս գալը կդանդաղեցնի ընկերության արտադրության տեմպը և կստիպի բարձրացնել գները գնորդների համար, քանի որ Ռուսաստանին բաժին է ընկնում մատակարարումների մոտ 10%-ը: Բացի դրանից, ամենայն հավանականությամբ շատ արևմտյան ընկերություններ առաջիկա 5-7 տարիներին չեն դիտարկի ռուսական շուկան իրենց մատակարարումների կանխատեսումներում։

Որոշ վերլուծաբաններ մատնանշում են, որ չինական ավիաարդյունաբերությունը հազիվ թե կարողանա լիովին ապահովել ռուսական ավիացիայի կարիքները, քանի որ երկիրը կախված է արևմտյան պահեստամասերից և սարքավորումներից։ Այնուամենայնիվ, չինական ինքնաթիռների բավական արդյունավետ կոմերցիոն շահագործման դեպքում նրանք կարող են աստիճանաբար դուրս մղել օտարերկրյա արտադրողներին չինական շուկայից, միայն թե այդ գործընթացը բարդ է և երկար ժամանակ կպահանջի:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը