Ներքին 4 տարի առաջ - 19:28 19-07-2022

Կինը՝ արձակուրդում, ամուսինը՝ ԱԺ-ում. Ալեն Սիմոյանն իբրև թե մնացել, երեխաներին է պահում

Նախորդ տարվա հունիս ամսին ձևավորված 8-րդ գումարման խորհրդարանն այժմ արձակուրդում է: Ամառային հանգստից կվերադառնան սեպտեմբերին, ինչպես «ԱԺ կանոնակարգ օրենքն» է նախատեսում։

Ամառային թեժ հանգստի շրջանում պաշտոնյաները, նրանց ընտանիքի անդամներն էլ ավելի ակտիվ են իրենց ինստագրամյան էջերում՝ պարբերաբար ցույց տալով, թե որտեղ են հանգստանում։

ԱԺ նախագահի կինը՝ Մարիամ Մարգարյանը, իր ինստագրամյան սթորի բաժնում, որը պահպանվում է 24 ժամ, լուսանկար է հրապարակել ինքնաթիռից՝ մակագրելով․ «Սաղ աշխարհը կտրում անցնում եմ, որ գամ ձեր համերգին»։



Մարիամ Մարգարյանը կցել է երգիչ Սարո Թովմասյանի և ռեպեր Սուպեր Սաքոյի երգը, այնուհետև Վիեննայից է նկար հրապարակել՝ մակագրելով․ «Բարև, Վիեննա»։



Հետաքրքիրն այն է, որ ԱԺ նախագայի կինը որևէ նկար չի հրապարակել ամուսնու հետ, և հարց է առաջանում, թե որտեղ է Ալեն Սիմոնյանը։

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանից՝ հարցնելով, թե երբ է հանգստանալու ԱԺ նախագահը։

Խաչատրյանը մեզ պատասխանեց․ «Ալեն Սիմոնյանը դեռ չի մեկնել հանգստի։ Չի էլ որոշել՝ երբ է հանգստանալու ու որտեղ, ինքն աշխատանքի է, օրենսդրությամբ ԱԺ նախագահին չի վերաբերում հուլիսի 16-ից ԱԺ-ում սկսված արձակուրդը»։

Փաստորեն Ալեն Սիմոնյանը մնացել է տանը, երեխաներին է պահում, իսկ կինը մեկնել է՝ միայնակ վայելելու իր ամառային հանգիստը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի