Ավելին 4 տարի առաջ - 13:56 19-07-2022

Իսպանիայում գնացքներով ուղևորությունների մի մասը սեպտեմբերից անվճար կդառնա

Իսպանիայում հասարակական տրանսպորտի գներն արդեն կիսով չափ նվազեցվել են՝ էներգակիրների արագ աճող գների և ինֆլյացիայի ֆոնին: Այժմ կառավարությունը հայտարարել է հավելյալ՝ 100% զեղչերի մասին։

Սեպտեմբերից ուղևորները կկարողանան անվճար երթևեկել Renfe ցանցի տարբեր գնացքներով։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից Cercanías, Rodalies և Media Distance հանրային ծառայությունների ցանցերի կողմից շահագործվող գնացքների տոմսերը (տեղական և միջին ճանապարհորդություններին համարժեք) կլինեն անվճար, գրում է CNN-ը։

Հանրային TVE հեռուստաընկերության փոխանցմամբ, զեղչը չի գործի միակողմանի կամ հեռավոր ճանապարհորդությունների դեպքում։ Բազմակողմանի տոմսերը ներառում են նվազագույնը 10 ուղևորություն:

«Այս միջոցը խրախուսում է կոլեկտիվ հասարակական տրանսպորտի այս ձևի առավելագույն օգտագործումը՝ ապահովելու համար անհրաժեշտ ամենօրյա երթևեկությունն անվտանգ, հուսալի, հարմար, խնայող և կայուն տրանսպորտային միջոցով՝ էներգիայի և վառելիքի գների անշեղ աճի արտառոց հանգամանքների պայմաններում»,- ասվում է երկրի տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ։

Renfe սխեմայի մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ Իսպանիայի կառավարությունը խոստացավ հասարակական տրանսպորտի վճարները նվազեցնել 50%-ով: Իսպանիան միակ եվրոպական երկիրը չէ, որը միջոցներ է ձեռնարկում հասարակական տրանսպորտի ծախսերը նվազեցնելու համար։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը