Ներքին 4 տարի առաջ - 00:18 18-07-2022

Տեր-Պետրոսյանի տանը ռումբի առկայության մասին կեղծ ահազանգողը ներկայացել է որպես գնդապետ Աուդբեկուս Նիդերման

ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ենթադրյալ ռուբմի առկայության մասին ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Տեղազննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։

Ահազանգողը ներկայացել է որպես գնդապետ Աուդբեկուս Նիդերման»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի առանձնատանը, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում, ռումբ է տեղադրված։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում