Արտաքին 4 տարի առաջ - 15:58 16-07-2022

Ռոստովի մարզում սպանվել են միևնույն ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ երեխա. կասկածյալը ձերբակալված է

Ոստիկանությունը ձերբակալել է Ռոստովի մարզի Նովոշախտինսկում չորս մարդու սպանության կասկածյալին, հայտնում է տարածաշրջանի Քննչական կոմիտեն։

Ձերբակալվածը 36-ամյա տեղի բնակիչ է։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ հանցագործություն կատարելու կասկածանքով հետախուզվում է սպանվածներին ծանոթ Դենիս Մաշոնսկին։

Հուլիսի 15-ին Նովոշախտինսկի բնակարաններից մեկում գտել են չորս մարդու մարմին՝ հրազենային վնասվածքներով։ Նրանց մեջ եղել է երեխա։ Եվս մեկ երեխա տեղափոխվել է հիվանդանոց։ «Ինտերֆաքս»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ տուժած աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Բոլոր մահացածները եղել են միևնույն ընտանիքի անդամներ, գրել է Shot Telegram-ալիքը։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մահացածներն են՝ տղամարդը, նրա նախկին բնակարանակիցը, նրանց երեխան և կնոջ քույրը։ Սպանության պատճառը, ըստ քննիչների, կարող էր լինել դավաճանությունը անհաջող ընտանիքում, հաղորդում է Mash-ը։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երկու և ավելի անձանց սպանության, ինչպես նաև մանկահասակ երեխաների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։ Առաջիկայում ձերբակալվածին կհարցաքննեն քննիչները:

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
16:16 Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների