Ավելին 4 տարի առաջ - 14:35 16-07-2022

Skittles-ի կոնֆետներում հայտնաբերվել է ԴՆԹ-ն փոխող թույն. The Guardian

Հյուսիսային Կալիֆոռնիայի դաշնային դատարանում կոլեկտիվ հայց է ներկայացվել Mars Inc.-ի դեմ: Դրանում պնդում են, որ արտադրողը տեղյակ է եղել Skittles-ում պարունակվող վտանգավոր տիտանի երկօքսիդի մասին: Այն անպիտան է դարձնում կոնֆետը օգտագործման համար:

Ինչպես The Guardian-ին հայտնել է Սան Լեանդրոյի բնակչուհի Ջենիլ Թեմզը, Skittles-ի պատճառով մարդիկ ենթարկվում են առողջական մեծ ռիսկերի, որոնց մասին նույնիսկ չեն կասկածում: Կոլեկտիվ հայցի նախաձեռնողը պնդում է, որ այս քաղցրավենիքները գենոտոքսիկ են, դրանք կարող են փոխել ԴՆԹ-ն։

Հայցվորները կարծում են, որ Mars-ը վաղուց գիտեր ենթադրյալ ռիսկերիր մասին, որոնք կապված են այս քիմիական նյութի հետ։ Իրոք, 2016 թվականի փետրվարին ընկերությունը հրապարակայնորեն խոստացել էր աստիճանաբար հրաժարվել տիտանի երկօքսիդից: 2019 թվականին Ֆրանսիայում դրա արգելքից հետո արտադրողը կրկին խոստացել էր հետևել օրենքին։

«Անհավատալի է, բայց պատասխանողը նույնիսկ հայտարարել է, որ արհեստական ​​գույները հայտնի վտանգ չեն ներկայացնում մարդու առողջության կամ անվտանգության համար: Նա սպառողներից թաքցրել է վտանգի մասին իրեն հայտնի տեղեկատվությունը»,- ասվում է հայցում։

Ջենիլ Թեմզը վստահ է, որ Mars-ը, ինչպես նախկինում, ԱՄՆ-ում վաճառում է կոնֆետներ, որոնք պարունակում են տիտանի երկօքսիդ՝ որպես հավելում, և «սպառողներին չի տեղեկացնում թույնի օգտագործման հետևանքների մասին»։ Բաղադրիչների ցանկը մանր տառերով տպված է փաթեթի հետևի մասում, սակայն այն դժվար է կարդալ:

Mars-ի ներկայացուցիչը հրաժարվել է պարբերականին մեկնաբանել առաջիկա դատական գործընթացը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը