Արտաքին 4 տարի առաջ - 09:16 16-07-2022

Օտարերկրյա բանկերի ելքը ռուսական շուկայից կարող է արգելափակվել


Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը կարող է ժամանակավորապես արգելափակել օտարերկրյա բանկերի ելքը ռուսական շուկայից, քանի դեռ արտերկրում ռուսական վարկային հաստատությունների դուստր ձեռնարկությունները զրկված են նորմալ գործելու հնարավորությունից՝ պատժամիջոցների պատճառով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեևը։

Ավելի վաղ Ռուսաստանի բանկային համակարգի ներկայացուցիչները, այդ թվում՝ ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը, խոսել էին արտասահմանյան բանկերի դեմ «հայելային» պատասխան միջոցների անհրաժեշտության մասին։

Օտարերկրյա բանկերը ռուսական շուկայից դուրս գալու ուղիներ են փնտրում պատերազմի սկզբից և արևմտյան կոշտ պատժամիջոցների սահմանումից ի վեր։ Առաջին խոշոր գործարքը մայիսին ֆրանսիական Societe Generale-ի դուստր ձեռնարկության Rosbank-ի վաճառքն էր Վլադիմիր Պոտանինի Interros խմբին:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը