Ներքին 4 տարի առաջ - 18:42 15-07-2022

Իշխանությունները նման քայլերով ավելի են խորացնում իշխանություն-հասարակություն-Սփյուռք անջրպետը․ հայտարարություն

Տակավին թարմ է հայոց Մեծ Եղեռնի նահատակների ոգեկոչման բողոքի ցույցի մասնակիցներին ուղղված Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլիի արհամարհական քմծիծաղի, «Գորշ գայլեր» միջազգային ահաբեկչական խմբավորման պայմանանշանով ողջույնի արձագանքը: Այս մասին հայտարարություն է տարածել Պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «25.04.2022 թվագրությամբ հոդվածում մենք տեղեկացրել էինք, որ աշխարհի շատ երկրներում արգելված է ահաբեկչական այս կազմակերպության ոչ միայն գործունեությունը, այլև գոյությունը վկայող տարրերի հիշատակումը ու հավելել, որ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մեզանում արգելված է նման կարգավիճակում գտնվող կազմակերպությունների հետ հնարավոր կապ ունեցող անձանց մուտքը երկիր, առաջարկել էինք արգելել Չավուշօղլիի մուտքը Հայաստան`միաժամանակ գիտակցելով, որ երկրում վարվող քաղաքականության պայմաններում իշխանությունները չեն գնալու այդ քայլին:

Փոխարենը մեր իշխանություններն վայրկյան իսկ չհապաղեցին անհիմն, առանց պատճառի կասեցնելու Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի (Franck Papazian) մուտքը Հայաստան: Մուրադ Փափազյանն այն անձն է, ով տասնամյակներ շարունակ միջազգային ատյաններում գործունեություն է ծավալել հօգուտ Հայաստանի ու Արցախի, նրա ուշադրության կենտրոնում են 44-օրյա պատերազմի ընթացքն ու դրան հաջորդած զարգացումները:

Երկրում մթնոլորտը կարգավորելու փոխարեն իշխանությունները նման քայլերով ավելի են խորացնում իշխանություն-հասարակություն-Սփյուռք անջրպետը: Որքան էլ չուզենաս, ակամայից հանգում ես այն հետևությանը, որ այս ամենը կարծես արվում է ադրբեջանաթուրքական ուժերին հաճոյանալու համար:

Պետք է վճռականապես բացառել նման երևույթերը: Այլապես տպավորություն է ստեղծվում, որ այսպես շարունակելու դեպքում երևի արցախյան ազատամարտին մասնակցելու պատճառով հետախուզման մեջ գտնվողներին էլ կփորձեն հանձնել ադրբեջանցիներին:

Սա մեր բոլորի հայրենիքն է, և յուրաքանչյուրս ունենք հավասար իրավունքներ»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը