Արտաքին 4 տարի առաջ - 09:38 15-07-2022

ԱՄՆ-ը և Իսրայելը ստորագրեցին «Երուսաղեմի հռչակագիրը»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հինգշաբթի օրը Երուսաղեմում հռչակագիր են ստորագրել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին։

Փաստաթուղթը, որը ստացել է «Երուսաղեմի հռչակագիր» անվանումը, ընդգծում է Իսրայելի անվտանգությանն աջակցելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը: Բացի այդ, ԱՄՆ-ը և Իսրայելը պարտավորվել են համատեղ աշխատել՝ հակազդելու Իրանի՝ միջուկային զենք ստեղծելու ձգտումներին:

Հռչակագրում ասվում է նաև, որ ԱՄՆ-ը կաշխատի այլ գործընկերների հետ՝ հակազդելու Իրանի ագրեսիային։
Փաստաթուղթն ընդգծում է երկու երկրների հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին