Ներքին 4 տարի առաջ - 12:34 14-07-2022

Կասեցվել է հացի արտադրամասի և հանրային սննդի կետի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Պարգև Մկրտչյանին պատկանող հացի արտադրությունում և հանրային սննդի կետում:

Տեսչական մարմնից հայտնում են՝ վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ հանրային սննդի կետում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, չեն ապահովվել հիգենիկ պատշաճ գործելակերպի կանոնները, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների ու միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ: Իսկ հացի արտադրամասում ձևավորման սեղանները չեն ունեցել հարթ մակերեսներ, կենցաղային հատվածները, բոլոր սարքավորումները, գործիքները, սեղաններն ու դարակաշարերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման:

Երկու տեղում էլ աշխատակիցները չեն կրել համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում ՝ պաշտպանիչ հագուստ:
Անհատ ձեռնարկատեր Պարգև Մկրտչյանին պատկանող հացի արտադրության և հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»