Ուղիղ եթեր
Մշակույթ Միտք 4 տարի առաջ - 21:02 13-07-2022

Այս ի՞նչ երաժշտություն էր, որ ամբողջ էությունս տակնուվրա արավ

Հայ դաշնակահարուհի, երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտագետ, մանկավարժ Մարգարիտ Բաբայանը 1895 թվականին ծանոթանում է Կոմիտասի հետ և դառնում նրա մերձավոր բարեկամը։ 1906 և 1914 թվականներին Փարիզում նա մասնակցում է հայ մեծ երգահանի համերգներին։ Եռանդուն աջակցում է կոմիտասյան խնամատար հանձնաժողովին, հավաքում Կոմիտասի ձեռագրերը, հրատարակում որոշ գործեր։ Բաբայանը նաև գրել է մի հոդվածաշար, որտեղ շատ հետաքրքիր պատմություններ կան Կոմիտաս մարդու-երաժշտի-հոգևորականի մասին։

1911 թ. Կոմիտասը Արևմտյան Հայաստանի և Եգիպտոսի իր ճամփորդությունից չափազանց հոգնած վերադառնում է Փարիզ, ու քանի որ հուլիսյան սոսկալի շոգ օրեր են ու ամառային հանգստի ժամանակաշրջան է, Մարգարիտ Բաբայանի հետ մեկնում են «անգլիական «Սպիտակ» կոչված կղզի»՝ հանգստանալու։ Ենթադրում եմ, որ դա Ուայթ կղզին է` Լա Մանշում։

Սակայն, ըստ Մարգարիտ Բաբայանի, խորապես հոգնած ու ուժասպառ Կոմիտասը հանգստանալու փոխարեն «երաժշտական հրաբուխի դրության մեջ էր»։ Նա առավոտից մինչ ուշ գիշեր դաշնամուրի առջև նստած երգում էր, նվագում ու գրի առնում։

«Որքան աղաչում էի, որ գա զբոսնելու, տեսնե կղզու սքանչելի բնությունը, բոլոր խոսքերս զուր էին. միայն իրիկունները հոժարում էր հետս գալ ծովափ. այնտեղ երկար ունկնդրում էինք ալիքներին և նա բացատրում, պատմում էր Հայու մեկ վայրագ, մեկ քնքուշ լեզուն։ Ավազին վրա նստած նոր ու նոր երգեր էր երգում`զարմացած անգլիական սառը լուսնի առաջ, որն ապշած` չէր հասկանում, թե այս տաք երգերը ո՞ր աշխարհից են գալիս...»,- հիշում է Մարգարիտը։

Կղզում նրանք ապրում են մի փոքրիկ, կոկիկ ու հյուրասեր պանդոկում, որտեղ իրենցից բացի այդ օրերին բնակվում էր նաև համակրելի մի ընտանիք` «հայրը մի պաղարյուն կատարյալ բրիտանացի, մայրը` սևաչյա, ծիծաղկոտ իռլանդուհի և երկու սիրունիկ խարտյաշ որդիները»։ Մարգարիտը հիշում է, որ այս ընտանիքը չափազանց հետաքրքրված էր Կոմիտասով, սակայն հարգանքը դեպի հոգևորականը թույլ չէր տալիս նրանց նույնիսկ ընդհանուր դահլիճ մտնել, երբ վարդապետն այնտեղ պարապում էր։

Սակայն արձակուրդի վերջին օրը, Մարգարիտը պատմում է, որ հրաժեշտի ընթրիքի ժամանակ «տիկինը սիրտ առնելով շտապում է ինձ հարցնել, թե շա՞տ անհամեստություն պիտի համարենք, եթե իր փափագը հայտնե՝ լսելու վարդապետին նրա ազգային երգերը երգելիս։

Վարդապետը հոժարությամբ վեր է կենում, մոտենում դաշնամուրին և սկսում «Կռունկը»։ Հազիվ ավարտած` նայում եմ կնոջը, - ինչ տեսնեմ, այդ զվարթ դեմքը ամբողջապես դողում է, այլևս հուզմունքը չի կարող պահել և աղի արտասուքով լալիս է...

Ամուսինը մոտենում է ինծի։ «Այս ի՞նչ արիք կնոջս։ Տասը տարի ամուսնացած եմ, կնոջս այդ վիճակին մեջ չեմ տեսել...»։

Բայց հրաժեշտի ժամը վրա է հասնում, և տիկինը, աչքերը սրբելով, հրաժեշտ է առնում մեզանից և նորից հեկեկալով ասում. «Այս ի՞նչ երաժշտություն էր, որ ամբողջ էությունս տակնուվրա արավ. երբեք չպիտի մոռանամ նրան»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին