Ներքին 4 տարի առաջ - 13:21 13-07-2022

Փաշինյանին դատի են տվել հարցմանը չպատասխանելու համար

«Լևոն Դռնոյան գիտական-մշակութային հիմնադրամը» դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ի կատարումն Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի դրույթների` պատասխանողին հարցմանը պատասխանելուն պարտավորեցնելու պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Այսինքն՝ հիմնադրամը Նիկոլ Փաշինյանին հարցում է հղել, որն այդպես էլ անպատասխան է մնացել։ Սակայն հիմնադրամը հայցադիմումը հետ է վերցրել։ Oragir.news-ը կապ հաստատեց բժիշկ-առողջագետ, գրող-հրապարակախոս Լևոն Դռնոյանի հետ՝ հարցնելով, թե ինչ հարցում է հղել վարչապետին, որը անպատասխան է մնացել․ «Դա ինձ համար անցած էտապ է, և ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում»,- պատասխանեց Դռնոյանը։

Իսկ հարցմանն ի վերջո պատասխանեցի՞ն․ «Չէ՛, ի՞նչ պիտի պատասխանեին, ես 3 տարի համառորեն ծրագրեր եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմին։ Կորոնավիրուսի գծով ծրագիր եմ ներկայացրել, տարբեր ժամանակներում գրքեր եմ նվիրել կառավարությանը, և ոչ մի պատասխան չեմ ստացել։ Վերջապես որոշեցի, որ դա այլ քաղաքակրթություն է, և այն, ինչ գրվում է, չի ընկալվում այդ մարդկանց կողմից»,- պատասխանեց Դռնոյանը։

Այսինքն՝ վարչապետին նոր ծրագրեր այլևս չի՞ առաջարկելու՝ հարցրինք Դռնոյանին․ «Ո՛չ, մի 5 ամիս առաջ որոշեցի, որ այլևս վերջ, իմ ծրագրերին պատասխան չկա, ուրեմն վերջ, այդ հեքիաթն ավարտվեց։ Դա քաղաքակրթական դեֆեկտ է, ոչ թե մարդկային դեֆեկտ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը