Ավելին 4 տարի առաջ - 16:57 11-07-2022

Սինձո Աբեի սպանության զենքը ճապոնացին պատրաստել էր YouTube-ի տեսանյութերի օգնությամբ

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ կատարած 41-ամյա ճապոնացի Տեցույա Յամագամին հարցաքննության ժամանակ պատմել է, որ ինքը սպանության զենքը պատրաստել էր YouTube վիդեոհոսթինգի տեսանյութերի օգնությամբ, իսկ բոլոր անհրաժեշտ բաղադրիչները հաջողվել է պատվիրել ինտերնետով: Նրա խոսքերը մեջբերում է Yomiuri Shimbun թերթը։

Ընդ որում, նա հայտարարել է, որ մահափորձը նախապատրաստել է նախորդ տարվա աշնանից։ Միաժամանակ նա հրաժարվել է պայթուցիկ սարքի օգտագործմամբ Աբեին սպանելու ծրագրից։

«Ես չօգտագործեցի ռումբ, քանի որ դա կարող էր սպանել շատ կողմնակի մարդկանց»,- հայտարարել է նա ոստիկանության հետ զրույցում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է