Արտաքին 4 տարի առաջ - 15:17 11-07-2022

Բելառուսում առաջարկել են սահմանափակել քաղաքացիների ելքը երկրից՝ «ազգային անվտանգության շահերից» ելնելով

Բելառուսի կառավարությունը մշակել է օրինագիծ, որը հստակեցնում է երկրից մեկնելու կարգը։ Փաստաթուղթը քննարկվելու է խորհրդարանի աշնանային նստաշրջանում, հաղորդում է «Զերկալո» պարբերականը։

Փոփոխությունների համաձայն՝ Բելառուսի Պետական ​​անվտանգության կոմիտեն կարող է սահմանափակել երկրից ելքը ոչ միայն պրոֆիլակտիկ հաշվառման կանգնած քաղաքացիների, այլ նաև նրանց համար, ում «հեռանալը հակասում է ազգային անվտանգության շահերին»։ Նման արգելք կարող է սահմանվել մինչև վեց ամիս ժամկետով։ Թե որ քաղաքացիները և ինչ հիմնավորմամբ կհայտնվեն այս կատեգորիայի մեջ՝ օրինագծում չի հստակեցվում։

Բելառուսից կարգելվի մեկնել նաև այն քաղաքացիներին, որոնց նկատմամբ վարչական գործեր են հարուցվել «վարչարարության կարգի դեմ խախտման համար»։ Նախկինում արգելքը տարածվում էր միայն այն մարդկանց վրա, ովքեր ստացել են վարչական տույժեր և չեն վճարել դրանք։

Հանրապետության ուժային մարմինների, ինչպես նաև Բելառուսի զինված ուժերի աշխատակիցներին կթույլատրվի հեռանալ երկրից միայն իրենց ղեկավարության հետ համաձայնեցմամբ։ Վերջինս կարող է նաև մերժել մեկնումը «ազգային անվտանգության շահերն ապահովելու նպատակով»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը