Ներքին 4 տարի առաջ - 13:45 11-07-2022

Երևի տեղյակ չէ, որ ղեկավարը նիստին «դաբրո» է տվել. համացանցի օգտատերերը՝ ԿԳՄՍՆ-ի պարզաբանման մասին

ԿԳՄՍ նախարարությունը երեկ՝ ուշ երեկոյան, պարզաբանում էր տարածել Հիսուս Քրիստոսի արձանի վերաբերյալ, որով պահանջում էր դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը, այնուհետև առավոտյան պարզ դարձավ, որ ֆեյսբուքյան էջից հեռացվել է պարզաբանումը, իսկ մեկ ժամ հետո փոփոխված տարբերակով նորից տեղադրվել։

Oragir.news-ն առանձնացրել է ֆեյսբուքյան օգտատերերի մեկնաբանությունները։

Irakanum.am կայքի գլխավոր խմբագիր Փայլակ Ֆահրադյանը, անդրադառնալով ԿԳՄՍՆ պարզաբանմանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԿԳՄՍ-ից ասում են, թե Հատիս լեռան վրա արձանի տեղադրման մասին իմացել են լրատվամիջոցներից։

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է․ «2022-ին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած Քրիստոսի արձանի տեղադրության վայրի մասին ՀՀ ԿԳՄՍ-ն իմացել է մամուլից այն դեպքում, երբ այդ նախաձեռնության կրթամշակութային դերի և թույլտվությունների պատասխանատուն առաջին հերթին հենց այդ նախարարությունն է»։


Armcomedy հաղորդման հեղինակ-վարող Նարեկ Մարգարյանը ԿԳՄՍ նախարարության պարզաբանման մեկնաբանություններ բաժնում գրել է. «Ոնց հասկացա՝ մի 200 000 դրամ կտուգանեն և վերջ»։

«Ազատ TV» կայքի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը, ով երեկվանից էլեկտրոնային ստորագրահավաք է կազմակերպել՝ ընդդեմ արձանի տեղադրման, որի թիվն արդեն հասել է 300-ի, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԿԳՄՍ նախարարության երեկվա հայտարարությունը հեռացրել են, որով լույս է սփռվում Հատիս լեռան գագաթին արձանի կառուցման մշակութային անթույլատրելիության մասին՝ արգելելով շարունակել շինաշխատանքները, քանզի բազմադարյա, դեռևս չպեղված հազարավոր նմուշներ կարող են լինել, անգնահատելի արժեքով: Այդտեղ նաև ամրոց է եղել, որի պարիսպները դեռևս նշմարվում են»:

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԿԳՄՍՆ-ն լրատվամիջոցից է իմացել Հատիս սարի գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման պլանների մասին: Հավանաբար, հենց Նիկոլ Փաշինյանին դիտելով են իմացել, որ կա Հատիս սար, Հիսուս Քրիստոսի արձանի գաղափար, և չգիտես ինչի իրենց վարչապետը նախնական հենց իրենց անունից դրական է գնահատում արձանի կառուցումը: Հա՛, հիշեցնեմ, որ իրենց քաղաքական գլուխը դրա մասին ասել է կառավարության նիստին, Կա՜ռլ: Տղաներ և աղջիկներ, կարո՞ղա լավ չեք. ինչա նշանակում՝ լրատվամիջոցից ենք իմացել ու կոչ ենք անում պատմամշակույթային տարածքում ոչինչ չանել, անելն էլ օրենքի խախտում է»։


Քանդակագործ, Գյումրիի Քանդակագործության ազգային թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյանն էլ նախարարության պարզաբանման մասին գրառման տակ մեկնաբանել է. «Էս մեծ, երկար խաղի մեջ են ներքաշում Ծառուկյանին»։

Լրագրող Ինգա Մարտինյան մեկնաբանել է. «Երևի տեղյակ չի, որ ղեկավարը նիստին դաբռո է տվել»։

Medialab կայքի լրագրող Քրստինե Աղաբեկյանն էլ գրել է. «Իբր գործադիրի նիստին չի եղել։ Թե բա՝ լրատվամիջոցներից է իմացել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը