Ներքին 4 տարի առաջ - 18:05 10-07-2022

Մեզ արդեն Նիդերլանդներից են զանգում. Դավիթ Բեկ գյուղի կանայք՝ Աննա Հակոբյանի արած գովազդի մասին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան՝ Սյունիք կատարած այցն ավարտել է Դավիթ Բեկ գյուղում: Հայկականը գովազդել սիրող վարչապետի կինը երեկ էլ որոշել էր խթանել Դավիթ Բեկ գյուղի կանանց՝ ազնվամուրու լավաշի բիզնեսը և իր պաշտոնական էջում տեղադրել էր լուսանկար՝ մեկնաբանություններ բաժնում գրելով պատրաստող կանանց հեռախոսահամարները՝ հորդորելով, որ եթե չեք փորձել, անպայման փորձեք Կապանի Դավիթ Բեկ բնակավայրի ազնվամորու (մալինա) լավաշը։«Դավիթ Բեկի կանանց գաստրոտաղանդի համեղագույն դրսեւորումներից է», - գրել էր նա։

Oragir.news-ը կապ հաստատեց այն կանանց հետ, ում հեռախոսահամարները մեկնաբանություններ բաժնում տեղադրել էր Աննա Հակոբյանը, ովքեր մեզ հետ զրույցում ասացին, որ տեղյակ են դեպքի մասին.

Oragir.news-ի հետ զրույցում Դավիթ Բեկի բնակչուհի Անուշիկ Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի կարողացել անձամբ հանդիպել վարչապետի կնոջը, բայց աղջիկը, համագյուղացիները, գնացել են հանդիպմանը.

«Ես չեմ կարողացել գնալ։ Շատ մանրամասն չգիտեմ, միայն գիտեմ, որ Աննա Հակոբանին հյուրասիրել են լավաշը։ Մենք այն ժամանակ էլ էինք կարողանում իրացնել մեր արտադրանքը։ Երեկվանից դեռ զանգող չի եղել։ Մերոնք հանդիպում ունեցել են մերոնք, բայց քանի որ տանը գործ կար, ես չկարողացա մասնակցել այ հանդիպմանը»։

Մարիետան, ում հեռախոսահամարը ևս կար մեկնաբանությունների բաժնում, մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ են, որ վարչապետի կինը «մեր արտադրանքը գովազդ է անում».

«Մենք պատվիրատուներ արդեն ունենք երեկվանից, մեկը Շամշադինից է զանգել, մյուսը՝ Նիդերլանդներից, ասեց ուզում է, բայց ես չգիտեմ ՝ թե ո՞նց եմ ուղարկելու, չգիտեմ։ Գերմանիա, Ֆրանսիա ուղարկել ենք մեր բարեկամներին։ Մենք այս աշխատանքն արդեն տասը տարի է՝ անում ենք, այդքան տարի է՝ այս գործի մեջ ենք, փառատոնների ժամանակ էլ ենք վաճառում։ Մենք հանդիպել ենք տիկին Աննա Հակոբյանի հետ, զրուցել, խոսել եմ։ Ինքը մեզ ասաց, որ առաջին անգամ է նման բան տեսնում, երևանցիները չգիտեն էլ դրա մասին։ Մենք ուղղակի իր հետ հանդիպում ենք ունեցել, ուրիշ ոչ մի քննարկում չի եղել, երեխաներին է գիրք ա խոստացել, նրանց հետ էլ է հանդիպել»։

Դավիթ Բեկի բնակչուհի Անտիկա Ղոնյանի հեռախոսահամարը, որը վարչապետի կինը տեղադրել էր իր մեկնաբանություններ բաժնում, մեզ հետ զրույցում՝ ասաց.

«Ես անձնապես չեմ տեսել նրան, բայց տեղյակ եմ այդ ամենի մասին, ժամանակ չեմ ունեցել անձամբ գնամ, որովհետև ես առավոտից-իրիկուն մալինայի գործով եմ։ Մեր գյուղապետի կինն ասաց, որ վարչապետի կինը եկել է մեզ մոտ։ Ես շատ գոհ եմ։ Անձամբ ինքս գնորդի խնդիր չունեմ, մինչև Շվեյցարիա ես իմ ապրանքը վաճառվում եմ տեղում՝ թարմ ու մեծածախ, գնորդները շատ են, չորացնում եմ, լավաշներ եմ պատրաստում ու մինչև Շվեցարիա կարողանում ենք հասցնել։ Շատ գոհ եմ, որ մեկը ՝ հերթական անգամ գովազդողն այս անգամ եղել է վարչապետի կինը։ Լրագրողները, ովքեր եկել են որպես ռմբակոծված գյուղ նկարահանելու՝ իրենք տարածեցին այս ամենի մասին։ Ու ծրագրերի որ մասնակցում եմ , այնտեղ արդեն եկողները տեղեկացված են։ Շատ գոհ եմ, որ արժանացել ենք վարչապետի կնոջ նման վերաբերմունքին։ Մեզ մոտ զարգացման կենտորն կա, դրա բացմանն էր եկել։ Ես այդ օրը հերթական դասընթացի էի կանանց ռեսուրս կենտրոնում, բայց շատ-շատ գոհ եմ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում