Ավելին 4 տարի առաջ - 14:03 10-07-2022

Հնագետները հայտնաբերել են Ուրարտուի անհայտ ամրոց

Արևելյան Անատոլիայում հայտնաբերվել են միջնաբերդի ավերակներ, որոնք, մասնագետների կարծիքով, անհնար է եղել գրավել։

Մի խումբ հնագետներ՝ պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուի (Rafet Çavuşoğlu) գլխավորությամբ, պեղումներ են կատարել Վանա լճի շուրջը։ Նրանք բարձրացել են 3300 մետր բարձրությամբ Կարադաղ լեռը (Սև լեռ), ինչի համար նույնիսկ պրոֆեսիոնալ լեռնագնացների օգնության կարիքն է պահանջվել։

Այնտեղ հնագետները գտել են ամրոց, որի կառուցումը վերագրվում էր այն ժամանակաշրջանին, երբ այս աղի լիճը կենտրոնն էր հին հայկական Ուրարտու պետության հողերի։ Գագաթին հասնելու ճանապարհին նրանք հանդիպել են ավելի քան մեկ կիլոմետր երկարությամբ հնագույն ճանապարհի հատվածի։ Դրա լայնությունը մոտ երեք մետր է։

Լանջից փոքր-ինչ ներքև հնագետները հայտնաբերել են վատ պահպանված տարածք, որոնք պրոֆեսոր Չավուշօղլուն մեկնաբանել է որպես ուրարտական ​​բնակավայրի մնացորդներ: Այդ կապակցությամբ նա ենթադրել է, որ ամրոցում, որը ժամանակին գործել է որպես վարչական կենտրոն, ապրել են Ուրարտուի իշխող դասի ներկայացուցիչները։ Իսկ ներքևում գտնվող բնակավայրում՝ նրանք, ովքեր սպասարկել են կառավարիչներին:

Դրանց բոլոր բերդերը կառուցված են զգալի բարձունքների վրա, որոնք Հայկական լեռնաշխարհում շատ են։ Օրինակ՝ Տուշպան (ժամանակակից Վան քաղաքը), որը եղել է Ուրարտուի մայրաքաղաքն իր ծաղկման տարիներին, կառուցվել է Վանի ժայռի վրա, որի բարձրությունը 1800 մետր է։

Ավելի ուշ, արդեն պետության անկման ժամանակ, Ռուսա II թագավորը մայրաքաղաքը տեղափոխել է Ռուսախինիլի՝ նույնպես կառուցված ժայռի վրա։ Եվ անգամ ուրարտական ​​վերջին Թեյշեբաինի ամրոցը ժամանակին գտնվել է Կարմիր բլուր բլրի վրա (ժամանակակից Երևանի ծայրամաս):

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի