Ներքին 4 տարի առաջ - 00:44 09-07-2022

ՄԻՊ-ը և ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել զորամասեր

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումը պատշաճ իրականցնելու, զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու և մշտադիտարկում իրականացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը և Պաշտպանի ներկայացուցիչները 2022 թվականի հունիսի 6-8-ը այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղակայված զորամասեր և կայազորային զինվորական հոսպիտալ։

Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից, այցերի ընթացքում Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ներկայացուցիչները դրսևորել են համագործակցության բարձր մակարդակ։

Իրականացված շրջայցի ժամանակ ուսումնասիրվել են զինծառայողներին տրամադրվող բուժօգնության, կարգապահության, սննդի որակը։

Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել շարքային, ենթասպայական, սպայական կազմի զինծառայողների հետ, տեղում արձանագրվել են առկա խնդիրները և հրամանատարական կազմի հետ քննարկվել դրանց լուծման հնարավոր տարբերակները։

Պարտադիր ժամկետային զինծառայողների հետ ունեցած առանձնազրույցում հատուկ ուշադրություն է դարձվել նրանց առողջական վիճակի հետ կապված հարցերին, ինչպես նաև սահմանափակումով ծառայություն անցնող զինծառայողների ծառայության պայմաններին։

Զինծառայողների կողմից բարձրացված մի շարք խնդիրներ (զինվորական հոսպիտալ ուղեգրելու, արձակուրդ տրամադրելու և այլն) քննարկվել են զորամասի հրամանատարական կազմի հետ և նշված խնդիրներին հետագայում ավելի արագ արձագանքնելու նպատակով հրամանատարական կազմի հետ քննարկվել են համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու մեխանիզմներ։
Սպայակազմի հետ քննարկվել են ծառայության գրավչությունը բարձրացնելու, հաստիքների համալրվածության, բնակարանային ապահովության, զինծառայողներին լրացուցիչ արտոնություններ տրամադրելու, ծառայողական կարգապահության ապահովման հետ կապված հարցեր։

Կայազորային զինվորական հոսպիտալ իրականացրած այցի շրջանակներում հոսպիտալի ղեկավար կազմի հետ քննարկվել են զինծառայողներին տրամադրվող բուժօգնության որակի, պլանային վիրահատությունների, հոսպիտալի ծանրաբեռնվածության հետ կապված հարցեր, ինչպես նաև ռազմական բժիշկներին հուզող հարցեր, ներառյալ՝ անձնակազմի համալրվածության, բժշկական սարքավորումների հագեցվածության խնդիրները։

Պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են այցերի արդյունքները, որով պայմանավորված՝ համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ պաշտպանության նախարարություն։

Զինված ուժերում մարդու իրավունքների վիճակը, սպայական կազմի կարգավիճակի բարձրացումը Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա ուշադրության ներքո են։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»