Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:41 08-07-2022

Շատերի պես չեմ քծնում ու մի քանի երես չունեմ. Սոնա Շահգելդյանը՝ Սյունիքի մարզպետից պատվոգիր ստանալու մասին

Հուլիսի երեքին Սյունիքի մարզի Կապան քաղաքում կազմակերպվել էր մեծ համերգային միջոցառում, որի ընթացքում երգչուհի Սոնա Շահգելդյանը, Աղասի Իսպիրյանը և Համլետ Գևորգյանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանից ստացել են պատվոգրեր։

Թե ինչու են պատվոգրի արժանացել նրանք, Oragir.news-ը փորձեց պարզել երգչուհի Սոնա Շահգելդյանից , ով մեզ հետ զրույցում ասաց. «Սյունիքում՝ Կապան քաղաքում, մեծ համերգ էր կազմակերպվել, բարեգործական միջոցառում էր։ Ես, Համլետ Գևորգյանը, Աղասի Իսպիրյանը հրավիրված ենք եղել հուլիսի երեքին, այդ միջոցառմանը հրավիրված ենք եղել Սյունիքի մարզպետի կողմից ։ Ես խոսքեր չունեմ այդ մարդու բարի տեսակի մասին․ շատ գործեր է անում Սյունքի հետ կապված, Կապանի և առհասաակ Սյունիքի մարզի համար։ Ես հպարտ եմ եղել ու անշահախնդիր երգել եմ այդ համերգին։ Իմ լավ ընկերներ Համլետ Գևորգյանի և Աղասի Իսպիրյանի հետ շատ հոյակապ համերգ ունեցանք, փորձեցինք սյունեցիների տրամադրությունն էլ ավելի բարձրացնել, որ ուժեղանան ավելի։ Ամեն ինչ շատ լավ է անցել, դրանք շատ պետք են մեր մարզերին, մենք պետք է միայն Երևանում չերգենք, շատ մարդիկ կան, որոնք մեր կարիքն ունեն, մենք էլ պետք է կարողանանք մեր գործով ինչ-որ բան փոխել, սփոփել իրենց»։

Հարցին, թե արդյոք պատվոգրի է արժանացել, քանի որ համակրում է այս իշխանությանը, պատասխանեց. «Ո՛չ, ես երբեք ոչ մի կուսակցության մեջ չեմ եղել, դա բոլորը գիտեն, ես անում եմ իմ աշխատանքը, իմ գործը, դա դրա հետ կապ չունի։ Բացի համակրելը՝ ես եղել եմ հայրենասեր մարդ իմ տեսակով , բոլորին եմ օգնում, ու կապ չունի՝ պատերազմը եղել է, չի եղել, միշտ եմ աջակցել ու ոմանց նման չեմ փորձել երբեք իմ տեղն ամրապնդել, իմ գործերն առաջ տանել, որ ինձ տան մրցանակներ։ Եթե ես այդպիսի մարդ լինեի, ես կստանայի շատերի պես վաստակավոր, ժողովրդական արտիստի կոչում։ Ես իմ տեղում եմ մնում, իմ բարձունքում եմ։ Ես իմ գործը շատ լավ եմ անում ու այդ մրցանակը դրա հետ չեմ կապում, իմ հայրենիքին եմ ծառայում, իմ երգարվեստին, զինվորի կողքին եմ, լավ մարդկանց կողքին եմ, ովքեր ունեն իմ աջակցության կարիքը․ դա դրա հետ բացարձակ կապ չունի։ Ես ընդհանրապես չեմ փոխվում, մնում եմ այնպիսին, ինչպիսին կամ։ Դա մրցանակ չի, պատվոգիր է մեր ծառայության համար, որ մենք կատարում ենք մեր աշխատանքը լավ, ու մենք միայն Երևանում չենք երգում։ Կոնկրետ ես ինքս ու էլի շատ լավ արտիստներ ունենք, իսկական արվեստագետներ, այդպես կարող եմ ասել, իմ մատուցած ծառայության համար եմ ստացել պատվոգիրը, որ ծառայել եմ հայրենիքին ու միշտ իմ զինվորի, իմ սահմանին կանգնած տղերքի կողքին եմ եղել։ Չեմ սիրում անիմաստ խոսել, ամպագոռգոռ բաներ ասել, ինքս մնացել եմ իմ սիրելի ու լավ ժողովրդի, իմ իսկական ու լավ ժողովրդի հետ։ Ինչ վերաբերում է մրցանակներին, այն ժամանակ էլ չեմ ստացել, հիմա էլ չեմ ստանում, այսինքն՝ ես արդար, ազատ ապրում եմ իմ Հայաստանում, շատերի պես վախեցած չեմ ապրում, հպարտ ապրում եմ։ Ես 2010 թվականին հաղթեցի «Նոր ալիք» մրցույթում այն դեպքում, երբ ոչ մեկը չէր բերել այդ մրցանակը Հայաստան ու չէր ներկայացրել դրոշը։ Մենք սովոր ենք, որ 4-րդ, 5-րդ, 6-րդ տեղը գրավեն մարդիկ, ու էլ ավելի մեծարենք։ Շատ բաներ չեմ ուզում խոսել, եթե շատ բաներից խոսեմ, շատ-շատ բաներ կբացահայտեմ։ Ես անում եմ իմ գործը, իմ ընտանիքի հետ համատեղ ապրում եմ երջանիկ, ուզում եմ միայն լինի խաղաղ, որպեսզի մենք կարողանանք շարունակել մարդկանց համար երգել, ես ինքս իմ գործն եմ անում ես չեմ մտնում ինչ-որ բաների մեջ, եթե նկատել եք, իսկ 2010-ին, երբ մրցանակը ստացա, այդ ժամանակ թող հարգեին, այդ ժամանակ թող ավելի մեծարեին, ավելի շատ մրցանակներ տային, բա ինչո՞ւ չտվեցին, ես արժանի էի շատ-շատ բաների, բա ինչո՞ւ չտվեցին։ Ես չգիտեմ, թե ինչու չտվեցին, այդ հարցը տվեք չտվողին, ես դրա կարիքը չեմ զգացել։ Ես չեմ երգել, չեմ աշխատել, որ մրցանակներ ու պատվոգրեր տան։ Ես բոլորին շատ հարգում, սիրում եմ ու չեմ ուզենա, որ հայի մեջ թշնամանք առաջանա։ Մենք բոլորս հայ ենք, իրար պետք է թև ու թիկունք լինենք, ոչ թե իրար ուտենք, ես այդպես եմ մտածում։ Իսկական հայը մարդու մեջից է լինում, ինչ էլ որ կա ու եղել է, բոլորն էլ շատ լավ գիտեն, ես չեմ ուզում մանրանալ։ Համակրում եմ արդար, ազնիվ մարդկանց, իհարկե, համակրում եմ։ Ես ինքս՝ որպես երգչուհի, իրավունք ունեմ որոշել, թե ում համար երգեմ կամ չերգեմ։ Ես եմ դա որոշում արդեն, քանի որ, տեսնում եք, ես մի քանի երես չունեմ, որ «սապոնվեմ», ուրիշ մեկի համար երգեմ, ինչ է թե պետք է հարուստ լինի, և այլն, և այլն։ Սովորական, ժողովրդի համար եմ երգում, անգամ եղել է, որ ես անվճար եմ երգել, թող դրանից խոսեն, ես գրեթե ամեն օր բարեգործություն եմ անում, սահմանին էլ եմ երգել, ու դա շարունակական է լինում, դրա մասին թող խոսեն, ոչ թե ինչ-որ բաների, իսկ ամպագոռգոռ որ խոսում են, գոռում են՝ Արցախ են պահում և այլն, Արցախն այսպես չեն պահում կամ հայրենիքը, դա գլոբալ է, շատ մարդիկ կան, ովքեր շատ գործեր են արել, իրենց գործով ու արդար մարդկային որակներով ցույց են տալիս այդ ամենը ու փողի մեռած չեն ամեն դեպքում։ Ինձ համար փողը կարևոր չէ, ես Հայաստան եմ ներկայացրել, հարգել ու սիրել է ինձ իմ ժողովուրդը, իսկ այդ ժամանակ՝ 2010-ին, ես ոչ մի մրցանակ չստացա, երբեք դրա մասին չեմ խոսել, որովհետև միշտ իմ բարձունքի վրա եմ ու չեմ սիրում քծնել, ես իմ երգարվեստով եմ զբաղված, իմ արվեստով ես հպարտ եմ, որ բոլորն ինձ շատ սիրում, հարգում են, ես միշտ երգել եմ ու երգելու եմ։ Իսկ մրցանակը այն մրցանակն է, որ դու ծառայել ես քո հայրենիքի համար, միշտ ժողովրդի կողքին ես, քո զինվորի կողքին, դրա համար է այդ մրցանակը»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի