Ներքին 4 տարի առաջ - 16:35 08-07-2022

Շատ հնարավոր է՝ պարոն Իոաննիսյանը զղջա իր ներկայիս մերկապարանոց հայտարարությունների համար․ Գոռ Աբրահամյան

«Քիչ առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը, հավանաբար իրեն շփոթելով դատավորի հետ, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպին առնչվող մի գրառում է արել ֆեյսբուքյան իր էջին՝ իրեն իրավունք վերապահելով ոչ միայն իրավական գնահատականներ տալ միջադեպի մասնակիցների գործողություններին, այլ նաև, կասկածի տակ դնել Է. Պետրոսյանին ձերբակալումից ազատ արձակելու վերաբերյալ հսկող դատախազի որոշման իրավաչափությունը և դատախազական ամբողջ համակարգին մեղադրել «ԽԾԲ-ական ավանդույթների պաշտպանության» մեջ»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նա հավելում է․ «Դանիել Իոաննիսյանը ո՛չ այդ դեպքի ականատեսն ու վկան է, ո՛չ տիրապետում կամ կարող էր տիրապետել վարույթի նյութերին, ո՛չ էլ առհասարակ որևէ առնչություն կարող է ունենալ տեղի ուենցածի հետ՝ նման անպատասխանատու «փաստագրումներ» անելու, ամբողջ համակարգի հեղինակության հետ խաղալու համար:

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ տարրական բարեկրթությունն անգամ պետք է հուշեր զերծ մնալ նոր նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտելուց, պարոն Իոանիսյանին խորհուրդ ենք տալիս ժամանակից առաջ չընկնել, անհիմն ու անպատասխանտու հայտարարություններով չփորձել ազդեցություն գործադրել սկսված վարույթի նկատմամբ և կանխակալ հանրային կարծիք ձևավորել:

Քննությանը չխոչընդոտող որոշակի փուլում Դատախազությունը կհրապարակի դեպքի տեսանյութը և շատ հնարավոր է՝ պարոն Իոաննիսյանը զղջա իր ներկայիս մերկապարանոց հայտարարությունների համար՝ ստիպված լինելով տեսագրության մեջ մատնացույց անել պարեկին և դատախազին վերագրվող իբրև թե արարքները, նաև գուցե, ապատեղեկատվություն տարածելու համար խիստ անհարմար դրության մեջ դնի իրեն նման տեղեկատվություն տվողներին:

Դատախազությունը կոչ է անում ձևավորել իրավական գործընթացների նկատմամբ հարգանքի և դրանց վերաբերյալ բացառապես մասնագիտական դատողություններ անելու մշակույթ՝ նկատի ունենալով, որ «ԽԾԲ»-ական է ոչ թե ապօրինի ձերբակալված անձին ազատ արձակելը, այլ ժամանակավրեպ տեղեկությունների հիման վրա կատեգորիկ դատողություններ անելը միայն այն շարժառիթով, որ նման դատողություններ անող անձինք մասնակցություն են ունեցել պարեկային ծառայության ձևավորմանը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի