Ներքին 4 տարի առաջ - 11:11 08-07-2022

Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ պատերազմի օրերին Օնիկ Գասպարյանը Իսկանդերի կիրառման խայտառակ պլան է հաստատել․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի օրերին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը Իսկանդերի կիրառման խայտառակ պլան է հաստատել։

Սա բավականին լուրջ մեղադրանք է ԳՇ նախկին պետին և խոսվում է մի թեմայի մասին, որին խիստ սահմանափակ թվով անձինք են տիրապետում։

Զուտ քաղաքական առումով, այս իշխանության հնչեցրած որևէ հայտարարություն չի կարող հանրության համար վստահելի լինել, հատկապես, որ ավելի վաղ նույն իշխանության քաղաքական ղեկավարը Իսկանդերի հրթիռի 10%-ի պայթելու մասին էր խոսում, սակայն այս պարագայում Օնիկ Գասպարյանը պետք է արձագանքի։

Այս իշխանության օրոք պատերազմի շատ մանրամասներ իմանալու հնարավորություն պարզապես չկա, սակայն մինչ դրա հնարավորության ստեղծումը, այսինքն՝ այս իշխանության հեռացումը, Օնիկ Գասպարյանը, մյուս պաշտոնաթող զինվորականները, դերակատարները պետք է որոշակի պարբերությամբ արձագանքեն իշխանության մեղադրանքներին ու պարզապես խոսեն ճշմարտության մասին։

Ես լավ գիտեմ, որ զինվորականների ճնշող մեծամասնությունը հանրային խոսք հնչեցնելու և հանրային բանավեճի մեջ մտնելու հարցը անիմաստ են համարում, իրենք իրենց այդ դերում չեն տեսնում, բայց խոսելու ժամանակը վաղուց է հասունացել է, շատերը նույնիսկ ուշացել են։

Մեզ մի աջակցեք, բայց գոնե ինքներդ ձեզ պաշտպանեք»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում