Ներքին 4 տարի առաջ - 18:08 07-07-2022

Կա՛մ դրանք քաղաքական հետապնդումներ չէին, կա՛մ էլ Փարամազյանը ներել է Նիկոլ Փաշինյանին

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն այսօր ծաղկեփնջով ու լայն ժպիտներով է դիմավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, ապա նրան ուղեկցել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 100-ամյա Արշալույս Թադևոսյանի տուն։

Բանն այն է, որ Մանվել Փարամազյանը ամիսներ առաջ կալանավորված էր, և դա օրվա իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում էր որակում։ «Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ»,- ասում էր Փարամազյանը՝ հավելելով․ «Ինչպես գիտեք, օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իմ և մերձավորներիս բնակարաններում, որի արդյունքում, բնականաբար, որևէ կասկածելի բան չի հայտնաբերվել։ Դրան հաջորդել են մեր համաքաղաքացիների անհիմն ձերբակալությունները՝ բռնության կիրառմամբ: Կատարվածն ըստ էության քաղաքական հետապնդում է: Գաղտնիք չէ, որ ես երբևէ չեմ ներգրավվել քաղաքական ինտրիգների մեջ, տուրք չեմ տվել երկրում ծավալված քաղաքական խաղիկներին, զբաղվել եմ բացառապես մեր համայնքի զարգացման, շենացման գործով՝ համարելով, որ դրանից աստվածահաճ ու պետականամետ ոչինչ չի կարող լինել: Ինչպես տեսնում ենք, սակայն, որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ են իմ ժողովրդական հեղինակությունն ու քաղաքական չեզոքությունը»,- հայտարարել էր Փարամազյանը։

Ի դեպ, բացի Փարամազյանից՝ ոստիկանությունը ձերբակալել էր նաև նրա 4 մտերիմներին ու ծեծի ենթարկել։ Այդ ընթացքում Փարամազյանի դուստրը՝ Լուիզա Փարամազյանը, դիմել էր միջազգային հանրությանը՝ նշելով, որ իր հայրը քաղաքական հետապնդման է ենթարկվում․ «Տեսանյութում խոսում եմ մեր օրերում տեղի ունեցող անարդարությունների մասին, հորս նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մասին: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ողջ պատերազմի ընթացքում հայրս գտնվել է առաջնագծում և պայքարել հանուն հայրենիքի: Սակայն դրա դիմաց նա ստացավ հատուկ և հակաօրինական կալանք: Ահա թե ինչ է պատահում այն մարդկանց, որոնք ցանկանում են պայքարել՝ հանուն իրենց հայրենիքի և արժանապատվության: Պետք է պայքարել հանուն արդարության», - հրապարակված տեսանյութին կից գրել էր Փարամազյանի դուստրը։

Այսպիսով, Աննա Հակոբյանին ծաղկեփնջով դիմավորելը կարող է 3 բան նշանակել․ կա՛մ դրանք քաղաքական հետապնդումներ չէին, կա՛մ Աննա Հակոբյանը չի ողջունել ամուսնու կողմից Փարամազյանին քաղաքական հետապնդումների ենթարկելը, և նա միայն Նիկոլ Փաշինյանից է նեղացած, կա՛մ էլ Փարամազյանը ներել է Փաշինյանին ու նրա ընտանիքին՝ իր հանդեպ իրականացրած քաղաքական հետապնդումների համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը