Ներքին 4 տարի առաջ - 13:19 07-07-2022

Ընկերության ընդհանուր պարտքը 5 մլն դոլար է, բայց վնասը նաև բարոյական է, մարդիկ վարձով են ապրում․ տուժած քաղաքացի

Այսօր Կառավարության շենքի մոտ ակցիա էին անում «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ կառուցապոտող ընկերության կողմից տուժած բնակիչները։

Ակցիայի մասնակիցներից մեկը՝ Իշխան Նադարին, ներկայացրել է ակցիան իրականացնելու պատճառները․ «Մենք «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ կառուցապատող ընկերության կողմից տուժած բնակիչներ ենք, մեր հարցը շուրջ երկու տարվա պատմություն ունի, այս ընթացքում պարբերաբար Կառավարությունից ուշադրության արժանացել է։ Գոյություն ուներ նաև ձևավորված աշխատանքային խումբ, ով զբաղվում էր մեր հարցով, բայց այս պահին Կառավարության կողմից համակարգող չունենք, եկել ենք՝ հասկանանք՝ ինչ ընթացքի մեջ է այդ գործը։ Մեր խնդիրն այն է, որ շենքը կառուցվի, բնակիչները ստանան իրենց տները։ Կոնկրետ ես վճարել եմ 1.500.000 դրամ կանխավճար, որ պետք է արդեն գնման իրավունք լիներ։ Գումարը վճարելուց ամիսներ հետո շինարարությունը կանգ առավ, և արդեն հասկացանք, որ իմաստ չկա շարունակել։

Այստեղ հավաքված մարդիկ կամ այս պահին բացակայողները տվել են գրեթե ամբողջ գումարը կամ կեսից ավելին։ Երևի չորս- հինգ հոգի է, որ քիչ գումար են տվել։ Մարդիկ կան, որ բնակարանից բացի՝ գնել են նաև կայանատեղի, և ամբողջ գումարը տրված է։ Եթե չեմ սխալվում, ընկերության ընդհանուր պարտքը 5 միլիոն դոլար է, բայց եթե նայենք մի քիչ էմոցիանալ ֆոնով, վնասի չափը ոչ միայն դրամական է, այլ նաև դրա բարոյական կողմը։ Մարդիկ երկու տարի է՝ վարձով են ապրում, էլ չասենք, որ վարկով են բնակարանները գնել և հիմա շարունակում են վարկերը վճարել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում