Արտաքին 4 տարի առաջ - 10:07 07-07-2022

Ջոնսոնի պատճառով բրիտանական կառավարությունից ավելի քան 30 մարդ է հեռացել

Ավելի քան 30 մարդ լքել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով։ Պաշտոնաթողների թվում են նախարարությունների ղեկավարներ, նաև պատգամավորներ, որոնք մասնակցում են կառավարության աշխատանքներին՝ առանց դրա անդամ լինելու։

Երեկ հրաժարական են տվել առողջապահության և ֆինանսների նախարարները։ Պատճառը Ջոնսոնի կողմից Քրիս Փինչերին խորհրդարանի անդամի պաշտոնում նշանակելն է․ նա մեղադրվում է հարբած վիճակում տղամարդկանց նկատմամբ սեռական ոտնձգություններ թույլ տալու մեջ։ Մեկ շաբաթ առաջ Պինչերը լքել է զբաղեցրած պաշտոնը։

Մի քանի պաշտոնաթող նախարարներ գրավոր դիմել են Ջոնսոնին՝ կոչ անելով նրան հրաժարական տալ: Քաղաքական գործիչը պատասխանել է, որ հրաժարական տալու մտադրություն չունի։

Բրիտանական Պահպանողական կուսակցության կոմիտեն հուլիսի 11-ին կանցկացնի սեփական ղեկավարության ընտրություններ, մինչ այդ պահը կուսակցության առաջնորդի փոփոխության կանոնները, որն այժմ Ջոնսոնն է, կմնան անփոփոխ, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով կուսակցության աղբյուրներին։

Բրիտանացի նախարարների ու պատգամավորների հրաժարականները տեղի են ունենում Ջոնսոնի նկատմամբ ներկուսակցական ակտիվ քննադատության ֆոնին։ Ապրիլին նա դարձավ պատմության մեջ առաջին վարչապետը, որը մեղադրվել է պաշտոնավարման օրոք օրենքը խախտելու մեջ: Նա տուգանվել է իր իսկ կառավարության կողմից COVID-19 համավարակի պատճառով հայտարարված ընդհանուր կարանտինի ժամանակ խնջույքի մասնակցելու համար։ Հունիսի սկզբին Ջոնսոնը 221 կողմ և 148 դեմ ձայներով հաղթել է Պահպանողական կուսակցության իր գործընկերների կողմից նրա դեմ առաջադրված անվստահության քվեի հարցով քվեարկությունը։

Հարցումների համաձայն, երկրի վարչապետի աշխատանքին հավանություն չի տալիս բրիտանացիների ավելի քան 70%-ը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում