Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:45 06-07-2022

Իրենց ստեղծագործական ազատությունն է. հեղինակները կասկածի տա՞կ են դնում Մաշտոցի պատմությունը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր արել, որ «Թումոյի» ստարտափ Yelling ստուդիայի «Մաշտոց. ոչ այնքան ճշգրիտ պատմություն» կոմիքսը շուտով կհայտնվի գրախանութների պահարաններին՝ նշելով, որ «Թումոյի» և «Անտարես» մեդիահոլդինգի միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի՝ գալիք ամիսներին կտպագրվի գրաֆիկական վեպի արևելահայերեն տարբերակը։

Բանն այն է, որ օգտատերերից շատերի համար անհասկանալի էր, թե ինչու ոչ ճշգրիտ պատմություն, եթե, այսպես ասած, պատմության մեջ ամեն բան պարզ է։ Վերնագրի հետ կապված մեկնաբանությունները հասկանալու համար Oragir.news-ը կապ հաստատեց «Թումո» կենտրոնի PR պատասխանատու Զառա Բուդաղյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Կոչվում է այդպես, որովհետև պատմվում է ոչ թե գրերի ստեղծման ոչ ճշգրիտ պատմությունը, այլ Մաշտոցի և իր աշակերտների՝ Եզնիկի և Կորյունի հետ անցած ճանապարհի գեղարվեստական ձևավոր պատմությունը, թե այդպես է Մաշտոցը հանդիպել Եզնիկին և Կորյունին և իրենց ներքաշել այդ մեծ և կարևոր պատմության մեջ, դրա համար կոչվում է ոչ ճշգրիտ պատմություն, որովհետև պատմությունը որոշակիորեն համեմված է գեղարվեստական որոշ արկածային և հումորային դիալոգներով, դետալներով, որոնք պատմությանը գոնե հայտնի չեն, այսինքն՝ պատմության ճշգրիտ փաստեր չեն, բայց այնուամենայնիվ դրանք ոչ մի կերպ չեն խեղաթյուրում կամ այլ կերպ ներկայացնում գրերի ստեղծման պատմությունը»։

Վերնագրի ընտրությունը, ըստ Բուդաղյանի, հենց հուշում է գրքի բովանդակության գեղարվեստական ներկայացման մասին. «Այսինքն՝ եթե այնտեղ, օրինակ, անտառով քայլելիս Եզնիկն ու Կորյունն իրար հետ զրուցում են ու հանկարծ, օրինակ, մեկի ոտքը սայթաքում է, ու ինչ-որ ձայն է գալիս, դրանք պատմական փաստեր չեն, դրանք պատմության գեղարվեստական ներկայացումն են, որոնք Եզնիկն ու Կորյունն անցել են Մաշտոցի հետ, ոչ թե գրերի ստեղծման պատմությունն է։

Oragir.news-ը նաև կապ հաստատեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Հրատարակիչն է պատասխանատու վերջնական արդյունքի համար, այնպես որ որոշումը վերջնական կայացված չէ, ուղղակի հեղինակներն այդպես են ցանկացել իրենց բալիկին կոչել, դա շատ նորմալ է, բայց հրատարակչի հետ պետք է վերջնական լուծում տրվի։ Որևէ մեկն իր երեխային որ Բայանդուր է անվանում, հարցնո՞ւմ եք՝ ինչու է այդպես կոչել, մարդիկ այդպես են անվանել իրենց աշխատությունը, դա իրենց ազատությունն է, ի՞նչն է խնդիր։ Երբ ոմն Աշոտ, իր որդուն կոչում է Պետրոս, հարևանը խառնվո՞ւմ է, ասո՞ւմ է՝ ինչու ես կոչել Պետրոս, անգամ Պետրոսի ապագա տիկինը խառնվո՞ւմ է, ասո՞ւմ՝ ինչու ես կոչել Պետրոս, որևէ մեկի գո՞րծն է դա՝ բացի իր հորից ու մորից։ Առաջարկ ունե՞ք ասեք, կլսենք, ինչը ձեզ դուր չի եկել, ավելի լավ առաջարկ ունե՞ք, սիրով կլսենք։ Հիմա այդ նույն Բայանդուրին գնում հարցնո՞ւմ եք՝ ինչու է քո անունը Բայանդուր, կամ Բայանդուրի մամային ասո՞ւմ եք՝ ինչու եք ձեր տղայի անունը դրել Բայանդուր, կասի՝ դուրս եկել էր, դրել եմ։ Դե այդ ոչ ճշգրիտ բառի փոխարեն կարելի էր գրել լեգենդ։ «Թումոյի» ստեղծագործական թիմին շատ հարգանքով եմ վերաբերվում, շատ մեծ գործ են արել, հրատարակիչը պայմանագիրը կնքվելու պահից պետք է զբաղվի իր գործով, դա տպագրության հարց չէ, որ հրատարակիչը լուծի։ Հրատարակիչը լուծում է պատասխանատվության հարց, իհարկե, քննարկում է և՛ հեղինակների հետ, և «Թումո» գործընկերոջ հետ, բայց վեջնական արդյունքում կտանք հանրությանը և լույս կտեսնի։ Մենք պարտավորություններ ունենք, որոնք պետք է կատարենք, նոր հրատարակենք, բայց մեզ համար ամենակարևորը որոկն է։ Մեր քննարկումներն ի վերջո կբերեն նրան, թե ինչպես պետք է կոչվի գիրքը։»

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ