Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:32 06-07-2022

Եթե գործը չուղարկվի ԱԱԾ, Քյարամյանի հետ կապված պատմությունը կբացահայտենք․ զոհվածի հայր

Դատախազության շենքի առջև այսօր՝ հուլիսի 6-ին, բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները: Նրանց պահանջն այն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին, գործը քննվի առերեւույթ պետական դավաճանության 299 հոդվածով, իսկ Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության՝ գործում ընդգրկվելով որպես մեղադրյալ։

«Մի քանի օր առաջ մենք դատախազին մի հարց ենք տվել, այսօր ակնկալում ենք այդ հարցի դրական պատասխանը։ Ե՞րբ է տեղափոխվելու գործը քննչականից ԱԱԾ։ Համար մեկ հողատու դավաճանը չի ուզում, որ գործը գնա ԱԱԾ»,- ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողներից մեկի ծնողը՝ ներկայացնելով իրենց պահանջը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին