Խոսք 4 տարի առաջ - 22:24 17-01-2022

Ստեփանակերտի դպրոցի Ֆիզմաթ դասարանը կանվանակոչվի Արենի անունով. զոհվածի հայր

Հունվարի 14-ին Ստեփանակերտի՝ Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված Արեն Միրզոյանի անունով դասարանի անվանակոչումը: Այսուհետև դպրոցի ֆիզիկայի կաբինետը կկոչվի նրա անունով, որի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հայրը՝ «Շուշի» թերթի նախկին գլխավոր խմբագիր, գրող, լրագրող Կարեն Միրզոյանը։

«Իսկապես, սրտառուչ, կոնյունկտուրային տարրերից իսպառ զերծ, հոյակապ միջոցառում էր, որի ժամանակ եղան բազմաթիվ ելույթներ, գեղարվեստական մաս: Իսկ դպրոցի աշակերտներից Վալերի Ավանեսյանն էլ ըմբշամարտի մրցաշարում նվաճած ոսկե մեդալի վրա էլ Արենի նկարն է տեղադրել ու նվիրել մեզ»,- գրել է հայրը։

Oragir.news-ը կապ հաստատեց Կարեն Միրզոյանի հետ, որը մանրամասնեց, թե ինչպես է անցել միջոցառումը, և ո՞րն է դրա խորհուրդը։

«Որդիս՝ Արենը, սովորել է Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան դպրոցում, այնուհետև յոթերորդ դասարանից տեղափոխվել Ստեփանակերտի Ֆիզմաթ դպրոց, որը Երևանի Ֆիզմաթ դպրոցի մասնաճյուղն է, որն ավարտել է բարձր առաջադիմությամբ»։

Հայրը պատմում է, որ որդին 2020 թվականի հունիսի վերջին ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, իսկ արդեն ամսի 13-ին զորակոչվել է բանակ, եղել հրետանավոր և ծառայության 100-րդ օրը նահատակվել Ամարասի վանքի մատույցներում։

«Չունենալով երաժշտական կրթություն, որդիս այն աստիճանի էր Արցախի հեղինակային երգի ակումբի կազմում վարպետացել կիթառ նվագելով, որոնք իր հեղինակայինն էին, որ անգամ համերգներ է ունեցել ՌԴ Ստավրոպոլ քաղաքում, ընդ որում ունեցել է բազմաթիվ համերգներ Արցախում, զորամասերում զինվորականների առաջ։ Տարատեսակ միջոցառումների է մասնակցել, թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում գիտեին իրեն որպես բազմակողմանի զարգացած անհատականություն։ Իսկ նրա նահատակումից հետո թե՛ արցախյան և թե՛ հայաստանյան մամուլում, ճիշտ է՝ կցկտուր, բայց հիշատակումներ են եղել նրա մասին»,- պատմում է հայրը։

Այն դպրոցը, որտեղ Արենը սկսել է ուսումնառությունը և քանի որ ուժեղ է եղել հենց ֆիզիկա առարկայից, դպրոցի որոշմամբ՝ ֆիզիկայի դասարանը անվանակոչվել է հենց իր անունով։

«Ինքը եղել է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական դպրոցում Արցախում տարիքային խմբի առաջին հաղթողը, ինչի շնորհիվ ընդունելության է արժանացել ՀՀ նախագահի կողմից և ստացել կաթողիկոսի օրհնությունը։ Դա եղել է հեռավոր 2012-ին....»։

Քնարիկ Պետրոսյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում