Ներքին 4 տարի առաջ - 18:32 05-07-2022

Հայաստանի հիմնական խնդիրը միջանձնային հարաբերություններն են․ Ստեփան Դանիելյան

«Հայաստանի հիմնական խնդիրը միջանձնային հարաբերություններն են, որոնց վրա ձևավորվում են մնացած բոլոր ինստիտուտները: Հենց այդ հարաբերությունների կանոններն են, որ ոմանք կոչում են ազգային գաղափարախոսություն, ավելի բարձր մակարդակներում՝ մշակույթ, որոնց վրա ձևավորվում են քաղաքակրթություններ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Աբրահամյան կրոնները՝ հուդայականությունը, քրիստոնեությունը, իսլամը հենց այդ խնդիրն էին լուծում:

Հուդայականության մեջ կա 600-ից ավել պատվիրան ու կանոններ, քրիստոնեության մեջ՝ 10, իսլամում դա Շարիաթն է: Ինչի մասին են Պատվիրաններն՝ ընդամենը միջանձնային հարաբերությունների կանոնների մասին: Այդ պարզ կանոնները ժամանակին կարողացան աշխարհը փոխել: Հիմա դրանք մեզ համար շատ պարզ ու բնական են թվում, սակայն շատ դժվար փուլով են անցել, մինչև որ դարձել են այդքան պարզ ու բնական:

Միջանձնային հարաբերությունների վրա ձևավորվում են հանրություններ, իսկ հետագայում ազգային ու պետական ինստիտուտներ: Դրանք ունիվերսալ հասկացություններ են:

Հետագայում, Արևմուտքում, կրոնական ունվերսալ կանոններին եկան փոխարինելու աշխարհիկ կանոններ ու առաջացան սոցիալական նոր գաղափարախոսություններ, որոնք նույնպես փորձում են միջանձնային նոր հարաբերություններ ձևավորել, ինչի պատճառով հիմա ճգնաժամի մեջ են հայտնվել, սակայն դա այլ քննարկման թեմա է:

Ով ինչ կանոններ է ներդրում, համապատասխան հասարակություն ու հանրային ինստիտուտներ է ստանում, կամ էլ եթե դա չի հաջողվում, մնում է ցեղային ու կրոնական համայնքի մակարդակներում ու դուրս մնում քաղաքակրթությունից, ինչպես այսօր մենք:
Առանց նման կանոնների չի լինում Վստահություն, առանց որի հնարավոր չի միմյանց հետ հարաբերվել, առավել ևս դառնալ քաղաքական ազգ:

Հիմա Հայաստանի հիմնական խնդիրը դա է, մենք չունենք միմյանց հետ հարաբերվելու կանոններ ու սկզբունքներ, արդյունքում ունենք այն, ինչն ունենք, չկա Վստահություն միմյանց, հանրային, քաղաքական ու պետական ինստիտուտների հանդեպ:
Հենց միջանձնային մակարդակից է պետք սկսել ելքեր որոնել:

Արդյոք Հայաստանում կկարողանան սահմանափակ թվով մարդիկ միավորվել ու միմյանց միջև նման կանոններով հարաբարվել, իրենց վրա պատասխանատվություն վերցնելով, ու այդ մոդելը տարածել մնացածի վրա»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում