Ավելին 4 տարի առաջ - 13:59 04-07-2022

Ավստրալիայում սառնաշաքարի դեգուստատորի հաստիք է բացվել

Հրուշակեղեն արտադրող ավստրալական Allen's ապրանքանիշը սառնաշաքարի դեգուստատորներ է փնտրում, հաղորդում է Daily Mail-ը։

Ընկերությունը բոլոր քաղցրասերներին առաջարկում է մասնակցել թափուր հաստիքի համար հայտարարվող մրցույթին, որը կտևի մինչև հուլիսի 8-ը։ Աշխատավարձը վճարվելու է ապրանքանիշի արտադրանքով։

Ընդ որում, տվյալ պաշտոնին հավակնող թեկնածուն պետք է լինի 18 տարեկանից բարձր: Նա պետք է նաև գերազանց առողջություն ունենա. ալերգիա ունեցողների հետ համագործակցությունը բացառվում է։

Ըստ Allen's-ի մամուլի քարտուղար Ջոյս Թանի, սա սառնաշաքարի սիրահարների համար նոր արտադրանք շուկա հանելու գործում ներգրավվելու հիանալի հնարավորություն է: Նոր տեսականին պատրաստվելու է հաճախորդների կողմից արդեն գնահատված քաղցրավենիքի հիման վրա, ուստի ընկերությանն այժմ նոր դեգուստատոր է պետք:

«Մենք ձգտում ենք բավարարել հաճախորդների ցանկությունները և այնպես անել, որ մարդիկ կարողանան ազդել սառնաշաքարների ապագայի վրա»,- ասել է Թանը։

Նա դեգուստատորին համեմատել է «Չարլին և շոկոլադի գործարանը» ֆիլմի հերոսների հետ, քանի որ ապագա աշխատակիցը լայն տեսականի համտեսելու հնարավորություն է ունենալու։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը