Ներքին 4 տարի առաջ - 09:34 29-08-2022

Ապագա կա, բայց ուսուցիչ չկա. Սյունիքում ուսուցչի մոտ 300 թափուր հաստիք կա


Սեպտեմբերի 1-ին ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են։ Ամենամտահոգիչը հատկապես մարզերում ուսուցիչների թափուր հաստիքներն են։

Համայնքներ կան, որ կոնկրետ առարկաներ մի քանի հոգի են պարապում, և այդ մասնագետները ստիպված ամբողջ քաղաքի դպրոցներում դաս են տալիս։ Օրինակ՝ Սյունիքում ավելի քան 300 թափուր հաստիք կա, մարդիկ չեն ուզում ուսուցիչ աշխատել, ովքեր ավարտում են, չեն վերադառնում մարզ, նույնիսկ մասնավոր բուհերից մանկավարժի դիպլոմ ունեցողները գերադասում են մենեջեր աշխատել, քան ուսուցիչ։

Հատկապես սուղ է ֆիզիկայի, ինֆորմատիկայի ուսուցիչների հարցը, մասնագետներ չկան, իսկ եղած մասնագետներն էլ ստիպված են մի շարք դպրոցներով շրջել։ Եւ եթե նախկինում ուսուցիչներն էին պայքարում, որ շատ դասաժամ ունեն, մեկ ամբողջական դրույքով աշխատեն, այժմ արդեն տնօրեններն են խնդրում նրանց աշխատել, մասնագետ չկա։
Կենսաթոշակային տարիքը հատած մանկավարժները ևս շարունակում են աշխատել, իսկ առհասարակ ուսուցիչները իրենք էլ գիտեն՝ փոխարինողներ չկան, մրցակցություն չկա, հետևաբար կարող են աշխատել այնպես, ինչպես կցանկանան, միևնույն է աշխատանքից ազատման, ավելի պրոֆեսիոնալ կադր ընդունելու ռիսկը զրոյի է հավասարեցված։

Այս առումվ ԿԳՄՍՆ վիթխարի աշխատանք ունի կատարելու,որ ուսուցչի աշխատանքը համարվի լավագույնը, պահանջվածը, ոչ թե խոշորացույցով մարդ գտնեն, կամ վատերի եւ վատագույների միջեւ ընտրեն սերունդ կրթողին, այլ լինի մեծ մրցակցություն, աշխատանքի ընդունվեն ամենարժանավորները։ Մյուս կողմից էլ՝ դե սա հա պարեկապահակություն չի, որ 1/10 մրցակցություն լինի՝ բարձր աշխատավարձ, լավագույն պայմաններ եւ մինիմալ պահանջներ, անգամ բարձրագույն կրթության կարիք չկա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում