Ներքին 4 տարի առաջ - 10:11 04-07-2022

Ադրբեջանի ՊՆ-ն նորից ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։

Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։