Ներքին 4 տարի առաջ - 22:13 03-07-2022

Ոչնչի համար ես մեղավոր չեմ. հունիսի 3-ի հայտնի դեպքերից հետո ձերբակալաված Իսկանդարյանն ազատ արձակվեց

«Արմավիր» ՔԿ-ից քիչ առաջ ազատ արձակվեցին այն մարդիկ, ովքեր հունիսի 3-ին Կառավարական առանձնատների մոտ հայտնի դեպքերից հետո կալանավորվել են։

Այսօր, տարբեր ժամերի ազատ են արձակվել «Դիմադրություն» շարժման հանրահավաքներին և բողոքի ակցիաներին մասնակցած այն քաղաքացիները, որոնք հունիսի 3-ին եղել էին կառավարական առանձնատան մոտ՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի հայտնի դեպքերից հետո կալանավորել էին։

Կալանավորված Արտուշ Իսկանդարյանն քիչ առաջ ազատ արձակվեց։ Նա լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել ձերբակալությունը.

«Մեկ ամիս է, որ ձերբակալված եմ։ Ցուցարարների ու ոստիկանների՝ այսպես ասած բախման, չնայած մենք այդպես էլ չիմացանք, բախում էր, թե ինչ էր, դրա արդյունքում։ Մեղքի զգացողություն, որ չգիտեմ ինչեր ենք արել՝ գոյություն չունի։ Ոչ մի հիմնավորում չկա իմ կալանքի համար, քանի որ ոչնչի համար ես մեղավոր չեմ։ Պետությունը խնդիր ունի հսականալու մարդկանց»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է