Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 17:12 02-07-2022

Շարժմանը ուժ ու գաղափար է պետք

ՔՊ կուսակցության գոյությունն ինքնին, թավշյա ռեժիմի ավելի քան քառամյա ու շարունակվող առկայությունը, մեր պետության ներսում ու շուրջը ստեղծված և ոչ մի կերպ չբարեփոխվող վիճակը, քաղաքական հարթությունում տեղի ունեցածն ու կատարվողը, քաղաքական ուժերի մասնակցության կերպն ու ազդեցությունը երկրի ու ժողովրդի կյանքում, հասարակական կազմակերպությունների ծավալած գործունեությունը ու դրսևորումները, կատարվող ամենին ժողովրդի վերաբերմունքը ու արձագանքը միանշանակ հաստատում են, որ մենք չունենք ու չենք էլ ունեցել քաղաքական համակարգ, կուսակցություններ, քաղաքացիական հասարակություն։ Այլապես հնարավոր չէր լինի, որ թավշյա բռնակալության ու ամեն ինչ հանդուրժող ժողովրդի միասնությունը հիմնվեր ամնեզիայի՝ հիշողության կորստի վրա։

Բոլորս ենք տեսնում, բայց ծայրահեղ դժվար է հասկանալ երեկ կատարվածը անմիջապես մոռանալու ու այսօր անհոգ ապրել շարունակելու ֆենոմենը։ Այստեղ, իհարկե, բազում հարցեր են առաջանում, բայց բոլորն էլ ավելորդ են։ Դրանք չունեն իրենց պատասխանը։ Ոչ ոք չի կարող հասկանալ ու բացատրել, օրինակ, թե ինչու են որոշ մարդիկ համոզված, որ երկրագունդը հարթ է ու երեք կրիաների վրա է կանգնած, կամ ինչու մարդը չի հավատում Աստծոն, բայց հավատում է իրեն ամեն օր մեթոդաբար խաբող ստախոսին։ Նույնքան դժվար է հասկանալ ու բացատրել երեկ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կատարած համատեղ հայտարարության մեջ տեղ գտած շեշտադրումները, որ թավշյա ռեժիմը «կայուն բռնապետության ցուցիչ» ունի, որ այս ռեժիմի ղեկավարները «չունեն լեգիտիմություն, չեն ներկայացնում Հայաստանի ու Արցախի շահերը», որ «այս պայմաններում» բռնակալական ռեժիմի «հեռացումն անխուսափելի է» և նույն այդ շեշտադրումներին զուգահեռ՝ նույն այս անխուսափելին անընդհատ հետաձգելու, սեզոնային դարձնելու փաստը։ Մինչդեռ նույն այս «կայուն բռնապետությունը» առանց «լեգիտիմության» ու ընդմիջումների էլ շարունակում է գյուղ առ գյուղ հանձնել Արցախն ու Հայաստանը, սպանել հայոց պետականությունը, ու նրա ձեռքը բռնող, դեմը փակող չկա։ Մինչդեռ դա պետք է անել հենց հիմա, քանի որ ձուկն առանց ջրի պարզապես «կմեռանե»։

Դժվար է նաև լրիվ բացահայտել խարիզմատիկ ու մարտշունչ ընկեր Իշխանի երեկվա միտինգային «ով էս պայքարից զադնի դնի, Նիկոլ ա, ով փախնի, Նիկոլ ա, ով փորձում ա շարժումը պառակտել, Նիկոլ ա» հաստատումների հասցեատերերին ու դրա ոչ հռետորական նշանակությունը։ Հասկանալի և տեսանելի է, որ ոմանց պաշտոն են խոստանում, կաշառում են, վախեցնում են ու գործարքի գնացողները «զադնի են դնում» կամ «փախնում» են, բայց չէ՞ որ միայն հետընթաց թույլ չտալը չէ խնդիրը։

Ողբալին այն է, որ էլ չի կարելի նաև տեղում դոփել, անել նույնը, ինչը երեկ ու երբեք արդյունք չի տվել։ Հիմա պառակտիչներին բացահայտել, շարժումը պատեհապաշտ, հավակնոտ, ժողովրդին գրգռող տարրերից մաքրել, շարժմանը ծրագրային բնույթ ու հաղթող ուժ հաղորդել և վճռական առաջընթաց է անհրաժեշտ։ Շարժման նկատմամբ ժողովրդի վստահությունն է անհրաժեշտ վերականգնել, իշխանակռվի կասկածն է պետք վերացնել։ Հիմա ռեժիմի դեմ պայքարին ազգային կերտվածք ու գաղափար է պետք տալ։ Ցավոք, հիմա ենք համոզվում, որ նոր ժամանակները եկան, ու պարզվեց, որ մեր տնաբույծ ու ինքնահռչակ ինտելեկտուալներն ու քաղաքագետները որևէ նոր ասելիք ու նոր գաղափարներ չունեն, ամուլ են։ Ցավոք, միայն հիմա ենք զգում երեք միլիոնից պակաս ու ինտենսիվ արտագաղթող բնակչություն ու արդեն հարյուր կուսակցություն ունենալու և կայացած քաղաքական դաշտ չունենալու կործանիչ հետևանքները։ Բոլոր ժամանակների դասականն է նաև հաստատում. երբ քաջությունը բանականության հաշվին է սնվում, նա ճարակում է նաև այն սուրը, որով կռվում է։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին