Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:38 07-12-2021

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. ԿԳՄՍՆ

Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթն անցկացվում է երիտասարդների նորարարական մտածողությունը զարգացնելու, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդներին ներգրավելու, գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանման նպատակով:

Մրցույթն անցկացվել է 20 անվանակարգերում.

Ֆի­զի­կա­մա­թե­մա­տի­կա­կան գի­տու­թ­յուն­ներ
Քի­մի­ա­կան գիտություններ
Կեն­սա­բա­նա­կան գի­տու­թ­յուն­ներ
Տեխ­նի­կա­կան գի­տու­թ­յուն­ներ
Գյու­ղատն­տե­սա­կան գի­տու­թ­յուն­ներ
Պատ­մա­կան գի­տու­թ­յուն­ներ
Տնտե­սա­գի­տու­թ­յուն
Բա­նա­սի­րական գիտություններ
Իրա­վա­բա­նա­կան գի­տու­թ­յուն­ներ
Ման­կա­վար­ժա­կան գի­տու­թյուններ
Բժշկական գիտություններ
Դեղագործական գիտություններ
Արվեստագիտություն
Ճարտարապետություն
Հոգեբանական գիտություններ
Ռազմական գիտություններ
Սոցիոլոգիական գիտություններ
Քաղաքական գիտություններ
Գի­տու­թ­յուն­ներ Երկ­րի մա­սին
Տեղեկատվական տեխնոլոգիաներ։
Մրցույթին բոլոր 20 անվանակարգերից ներկայացվել է 137 հայտ: Գնահատման նախնական փուլը հաղթահարել և եզրափակիչ գնահատման փուլ է անցել 41 հայտ 19 անվանակարգից. եզրափակիչ փուլ չի անցել միայն «Իրավաբանական գիտություններ» անվանակարգը: Հաղթող է ճանաչվել 5 հայտ, որոնցից յուրաքանչյուրը արժանացել է 500.000-ական դրամի:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ այս մրցույթը հնարավորություն է տալիս երիտասարդներին հանդես գալու նորարարությամբ, ներկայացնելու ապագային միտված իրենց գաղափարները, որոնք հանրային կյանքը ավելի հեշտ և արդյունավետ կդարձնեն: Ըստ փոխնախարարի՝ մյուս տարիների համար նախատեսվում է մրցույթի անցկացման կարգում փոփոխություններ իրականացնել, այն է՝ մրցանակային գումարը բացառապես ծառայեցնել գաղափարի կյանքի կոչմանը, անվանակարգերը կսահմանվեն, և հայտերը կներկայացվեն ոչ միայն գիտական ուղղություններով, այլև հաշվի կառնվեն ծրագրերի սոցիալական կիրառելիությունը: Ա. Մարտիրոսյանը նկատել է, որ նմանօրինակ հետաքրքրության պայմաններում միայն 5 գաղափար ընտրելը քիչ է: Նա հույս է հայտնել, որ ֆինանսավորումը կավելանա, կամ կլինեն համաֆինանսավորողներ:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հինգ անվանակարգերում հաղթող գաղափարներն են՝

Քիմիական գիտություններ՝ «Նոր բաղադրությամբ արագ ամրացող և բարձր ընդարձակման գործակցով հրակայուն կապակցողների ստացումը (MeF)_2 (Me-Mg,Ca)-CaO-(AI)_2O_3-(SiO)_2 համակարգի ապակիների հիմքով»:
Տեխնիկական գիտություններ՝ «Գերկարծր նանոհատիկային նյութերից կոմպոզիտային զրահաբաճկոններ»:
Գյուղատնտեսական գիտություններ՝ «Անասնակերերի (սիլոս) փոքրածավալ արտադրության նոր տեխնոլոգիայի մշակում»:
Պատմական գիտություններ՝ «Պատմությունն աչքի առաջ»:
Ռազմական գիտություններ՝ «Ավտոմատացված օպտիկական հայտնաբերումով ակտիվ ՀՕՊ համակարգ՝ «Վիշապաքաղ»:
«Հույս ունեմ, որ մրցանակային գումարը կուղղեք ձեր գաղափարների իրագործմանը: Իսկ չհաղթող մասնակիցներին ոչ մի դեպքում չընկճվելու, այլ նոր ոգևորությամբ աշխատելու կոչ եմ անում, քանի որ ձեր գաղափարները կարող են կյանքի կոչվել այլ շահագրգիռ կառույցների աջակցությամբ»,- հաղթողներին մրցանակ հանձնելիս ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն էլ հավելել է, որ որպես գերատեսչություն՝ իրենք պատրաստ են համագործակցելու և քննարկելու երիտասարդների նախագծերը:

Հաղթող երիտասարդները նշել են, որ հաղթանակը ոգևորիչ է, և հայտերը պատրաստելիս առաջին հերթին առաջնորդվել են իրենց գաղափարներով ու առաջ քաշած նորարարություններով երկրի զարգացմանն ու ներկայացված ոլորտների առաջխաղացմանը ծառայելու հրամայականով:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին