Արտաքին 4 տարի առաջ - 16:17 02-07-2022

Ռուսաստանին թույլ կտան ապրանքներ փոխադրել Կալինինգրադ. Der Spiegel

Եվրահանձնաժողովը նախատեսում է Ռուսաստանին թույլ տալ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ փոխադրել Կալինինգրադ՝ բայց միայն մինչև Ուկրաինա ներխուժումը փոխադրումների ծավալներով: Այս մասին հաղորդում է Der Spiegel-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի աղբյուրներին։

Ընդունված որոշումը կկանխի ռուսական արտադրանքի հնարավոր արտահանումը Կալինինգրադի նավահանգստով։ Տարանցման համար թույլատրված ապրանքների ճշգրիտ ծավալը կորոշվի լիտվական մաքսային փաստաթղթերով։ Հատուկ դեպքերում, օրինակ, շլյուզների վերանորոգման համար, տարանցման ծավալը կարող է ավելի մեծ լինել, սակայն Ռուսաստանը պետք է ապացուցի յուրաքանչյուր բացառություն։

Եվրահանձնաժողովի ընդունած որոշումը մեծապես արտացոլում է Գերմանիայի կառավարության դիրքորոշումը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բազմիցս ընդգծել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի ՆԱՏՕ-ն պատերազմող կողմ չդառնա։ Գերմանացի զինվորները տեղակայված են Լիտվայում և կարող են ներգրավվել հնարավոր հակամարտության մեջ։

Բանակցություններին ծանոթ Լիտվայի ներկայացուցչի խոսքով, Գերմանիան հունիսի 18-ից ճնշում է գործադրում Եվրահանձնաժողովի վրա, որպեսզի պատժամիջոցները չտարածվեն Կալինինգրադ տարանցման վրա։

Եվրահանձնաժողովի որոշումը կհրապարակվի առաջիկա օրերին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում